Լոնդոնի արևելքում ցուցարարների հետ ընդհարման հետևանքով տուժել են ոստիկանության 6 աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Ցուցարարները ճայթրուկնր են վառել և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Տուժած ոստիկաններից 4-ը հոսպիտալացվել են։
Ցույցերի առիթ էր հանդիսացել 25-ամյա սևամորթ բրիտանացու մահն այն բանից հետո, երբ հունիսի 15-ին նրա մեքենան կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները։ Ձերբալությունից 6 օր անց նա հիվանդանոցում մահացել էր։
Բողոքի մասնակիցները պնդում են, որ երիտասարդին դաժանաբար ծեծել են՝ պատճառելով պարանոցի վնասվածք, գլխին եղել են տրավմայի հետքեր։