Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

ՀԲ-ն խորհուրդ է տալիս բարեփոխումներ իրականացնել, հակառակ դեպքում տնտեսական աճը 0,5 տոկոսից չի բարձրանա

Համաշխարհային բանկը վերջերս հրապարակել էր «Երկրի համակարգված գնահատում կամ Ապագայի Հայաստանը» զեկույցը, որում թեև բավականին մեղմ, բայց հիմնովին բացահայտել է Հայաստանի տնտեսության առաջ ծառացած խնդիրները:

Ամենասկզբում ՀԲ-ն շեշտել է, որ մինչև 2008թ. Հայաստանը «նախկին խորհրդային հանրապետությունների շարքում ներկայանում էր որպես բարեփոխումների իրականացման առաջատարներից» մեկը: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին իսկապես տնտեսական բարեփոխումներ իրականացվել են, և դա հիմնականում վերաբերում էր ԽՍՀՄ պլանային տնտեսությունից շուկայական տնտեսությանն անցնելու նախնական փոփոխություններին: Եվ դա հիմնականում իրականացվեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից 1993-1996 թվականներին՝ Արցախյան պատերազմի ամենաթեժ տարիներին: Իսկ ՀՀ ամենաերկարակյաց՝ 2000-2007թթ. վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երբեմն սիրում էր կրկնել, որ իրենք մինչև հիմա ղեկավարվում են Հ. Բագրատյանի կատարած ռեֆորմներով: Եվ ՀԲ ներկայացրած աղյուսակի համաձայն՝ 2001-2004թթ. տարբեր՝ թե՛ մրցակցային, թե՛ գների ազատականացման և այլ ուղղություններով բարեփոխումները դանդաղում են, ի վերջո՝ կանգ առնում մինչև օրս:

Մինչդեռ ՀԲ-ն բացահայտում է, որ երկար տարիներ ՀՀ-ում որևէ բարեփոխում տեղի չի ունեցել, թեև այդ ողջ ընթացքում իշխանությունները և այսօր էլ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս անընդհատ կատարված կամ կատարվելիք բարեփոխումներից են խոում:

«Բայց 2009-ից ի վեր իրավիճակն արմատապես տարբեր և բարդ է՝ զուգակցված մի միջավայրով, որին բնորոշ են աճի ցածր մակարդակը և ներդրումների փոքր ծավալներն ու աղքատության կրճատման կանգը… Շինարարության ոլորտը անկում ապրեց, դրամական փոխանցումների ներհոսքը նվազեց, հիմնական առևտրային գործընկերը ենթարկվեց տնտեսական անկման, մասնավոր սպառումը նվազեց: 2009 թվականից ի վեր իրավիճակն արմատապես տարբեր և բարդ է՝ զուգակցված մի միջավայրով, որին բնորոշ են աճի ցածր մակարդակը և ներդրումների փոքր ծավալներն ու աղքատության կրճատման կանգը»,- նշում է ՀԲ-ն:

Ըստ զեկույցի՝ ճիշտ է, 2015թ. 2004-ի համեմատ աղքատությունը 50-55 տոկոսից իջել է մինչև 30 տոկոս, բայց դրա արդյունքում ավելի մեծ միջին խավ չի ձևավորվել, փոխարենն աճել է չափավոր աղքատ և խոցելի խավը: Եվ սովորական դարձած եղանակով աշխատելու պարագայում ՀՀ չափավոր աճը՝ մեկ շնչի հաշվով, բավարար չի լինի մինչև 2050 թվականը աղքատությունն էականորեն կրճատելու համար: Մինչդեռ Կ. Կարապետյանն իր ծրագրով նախատեսում է տարեկան 5 տոկոս աճ, որը զարգացման ցածր մակարդակ է ՀՀ-ի նման երկրների համար, մինչև 2040թ. աղքատությունը կրճատել 12 տոկոսով:

ՀԲ-ն մտահոգություն է հայտնել նաև ՀՀ բնակչության ծերացման առնչությամբ և կանխատեսել, որ այդ տենդենցը բացասաբար կազդի մեր երկրի ՀՆԱ-ի վրա: Ժողովրդագրական նման զարգացման պայմաններում երիտասարդ ու որակյալ աշխատուժը կկրճատվի, և միջազգային այդ կառույցի դիտարկմամբ՝ եթե կանոնավոր ժողովրդագրական փոփոխություն չիրականացվի, ծերացումն «իր գործը կանի»՝ ՀՆԱ-ի աստիճանական անկում, ինչը 2050թ. կարող է արդեն ընդամենը 0,5 տոկոս աճի կամ, ինչու չէ, նաև տնտեսական անկման հանգեցնել:

Եվ իրավիճակից դուրս գալու համար ՀԲ-ն ՀՀ իշխանություններին առաջարկում է որդեգրել նոր տնտեսական մոդել, որը հասցեագրված կլինի ինչպես աճ-աղքատություն հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, այնպես էլ լուծում կտա ծերացող և կրճատվող աշխատուժով ու կլիմայի փոփոխությամբ պայմանավորված համակարգային խնդիրներին: Պետք է զարկ տալ արտահանվող ապրանքների արտադրությանը, ձևավորել կայացած ու մրցունակ բիզնես հատված, դիվերսիֆիկացնել արտադրությունը և այլն: Իսկ մասնավոր հատվածի զարգացմանը կամ ընդհանրապես տնտեսական աճի համար շարունակում է խնդիր լինել ֆինանսական միջոցների անհասանելիությունը: Տնտեսական զարգացումների վրա ծերացման բացասական ազդեցությունը մեղմելու համար զեկույցն առաջարկում է բարձրացնել աշխատուժի կրթվածության և մասնագիտացվածության մակարդակը:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ ՀԲ-ն մի հետաքրքիր թիվ է բացահայտում: Պարզվում է՝ մեր իշխանությունների կողմից այնքան գովերգվող ու մեր տնտեսության աճի փրկություն հանդիսացող այդ գինեգործությունն ու խաղողագործությունը շատ ցածր զբաղվածություն, ինչպես նաև արտահանում են ապահովում: Խաղողագործությունն ընդամենը 10.000 հեկտար տարածք է զբաղեցնում, ինչը կազմում է մշակվող հողատարածքների ընդամենը 3 տոկոսը:

Ի վերջո, ՀԲ-ն անդրադառնում է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանն ու դրա պատճառով առաջացած խնդիրներին: «ԵՏՄ-ին անդամակցությունը ավելացրեց բյուրոկրատական բեռը՝ Միությունից դուրս առևտրի իրականացման մասով: Այն սահմանափակում է երրորդ երկրների հետ արտոնյալ պայմաններով առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցելու Հայաստանի հնարավորությունները»,- նշված է զեկույցում:

ՀԲ-ն նաև շատ ուղղակիորեն շեշտել է, որ մեր երկրում բացակայում է մրցակցային շուկան, և ՀՀ-ում գործարարությամբ զբաղվելիս ներդրողները ամենամեծ ռիսկերի են հանդիպում, որոնք կապված են անձնական շահերի, հովանավորչության և անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հետ: Մրցակցության պակաս կա նաև գնումների գործընթացում, իսկ պետական օժանդակության դեպքում՝ թափանցիկության պակաս:

Այդպիսով ՀԲ-ն բավականին մեղմ տոնով քարը քարի վրա չի թողել և ի դերև է հանել մեր իշխանությունների արատավոր կառավարումը՝ ընդհուպ մինչև բարեփոխումներ կատարելու, ազատ մրցակցություն ստեղծելու, առանց հովանավորչության կամ, ինչպես մեր վարչապետներն են սիրում ասել, բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ տարիներ շարունակ բարձրաձայնած խոստումների ունայնությունը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում