Ցանցահենները կոտրել են ԱՄՆ Օհայո նահանգի կառավարության մի քանի կայքեր և տեղադրել այնտեղ հաղորդագրություններ՝ հաջակցություն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Նահանգապետ Ջոն Քեյսիքի վարչակազմում հաստատել են, որ կայքերը ենթարկվել են ցանցահենային հարձակման։ Մասնավորապես, չարագործները կոտրել են հենց նահանգապետի, նրա կնոջ և նահանգային մի շարք դեպարտամենտերի կայքերը։
Ցանցահենները զետեղել են հաղորդագրություններ, որոնցում ասվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպատասխանի մուսուլմանական երկրներում թափված ամեն կաթիլ արյան համար։