Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կնոջ ու երկու երեխաների հետ մասնակցել է երկրում անցկացված խոշորագույն «հպարտության շքերթին», որը տեղի է ունեցել Տորոնտոյում։ Այս մասին հայտնում է The Daily Caller-ը։
Նշվում է, որ Թրյուդոն դարձել է Կանադայի կառավարության առաջին ղեկավարը, ով մասնակցել է շքերթին պաշտոնավարման ժամանակ։
Շքերթին մասնակցել են նաև Օնտարիո նահանգի վարչապետ Քեթրին Ուինը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին և դաշնային ու նահանգային մակարդակով այլ հայտնի գործիչներ։ Առաջին անգամ շքերթին մասնակցել է նաև Կանադայի բնիկ ժողովուդների առաջնորդ Փերի Բելեգարդը։
Շքերթի առանձնահատկությունը եղել է համազգեստավոր ոստիկանների լիարժեք բացակայությունը։