Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Մակրոնի եվրոպական սպասվող ակտիվությունը ԼՂ խնդրում

Էմանուել Մակրոնի Ֆրանսիան միանգամայն այլ որակ ունի՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ընկալման իմաստով: Դեռ դժվար է տալ նոր Ֆրանսիայի բովանդակային սահմանումը, դժվար է խոսել դրա հատկանիշների, դրսևորման պոտենցիալի մասին, բայց ակնհայտ է, որ Մակրոնի օրակարգն ավելի հավակնոտ և ընդգրկուն է: Ֆրանսիայի նոր նախագահը փորձում է համաեվրոպական նշաձող սահմանել:

Արտաքուստ կարող է թվալ, թե այդ արանքում կորելու է ֆրանսիական ինքնատիպությունը, առանձնահատկությունը: Սակայն այդ տպավորությունը երևութական, խաբուսիկ է, որովհետև եթե Փարիզի օրակարգը համադրելի ու ներդաշնակ է դառնում համաեվրոպականի հետ, դրանից Ֆրանսիան միայն ուժեղանում է: Ճիշտ այնպես, ինչպես այսօր Գերմանիան համաշխարհային ընկալման մեջ նույնացած է միասնական Եվրոպայի հետ, ինչը խոսում է այդ պետության հզորության, կենսունակության մասին:

Վերջին օրերին մի փաստ չի վրիպել վերլուծաբանների, փորձագետների ուշադրությունից: Հայ-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությանն անդրադարձան գրեթե բոլորը՝ ՄԱԿ-ը, Եվրամիությունը, ԱՄՆ Պետդեպը, ՌԴ ԱԳ խոսնակը, բայց արձագանք չհնչեց Փարիզից՝ չնայած Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Համաձայնեք, որ սա բնորոշ չէ նախաձեռնողական Մակրոնին:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ, ըստ ամենայնի, գործ ունենք ֆրանսիական նոր քաղաքականության հետ, որն իր մանդատը միջազգային տարբեր հարթակներում նույնացնում է եվրոպականի հետ: Հենց այս տրամաբանության մեջ Ֆրանսիան գուցե հենց ինքն է նախաձեռնել ԼՂ խնդրով Եվրամիության վերջին հայտարարության ընդունումը կամ, եթե նույնիսկ չի նախաձեռնել, համարում է, որ Բրյուսելի արձագանքում առկա է նաև Փարիզի դիրքորոշումը:

Սա նոր միտում է Ֆրանսիայի քաղաքականության մեջ, և կարելի է ենթադրել, որ Փարիզն այսուհետ եվրոպական մանդատով, ԵՄ խոսնակի կարգավիճակով է հանդես գալու միջազգային բոլոր հարթակներում, որոնցում ունի առանձին ներկայություն: Սա վերաբերում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, նրա համանախագահությանը:

Այս հանգամանքն, իհարկե, ուժեղացնում է Փարիզի մանդատը, նրա քաղաքական ներկայությունը դարձնում է ավելի լեգիտիմ և ուժեղ: Մյուս կողմից՝ Ֆրանսիայի հավակնությունների բարձր նշաձողը հանդիպելու է Թրամփի և Պուտինի դիմադրությանը, որովհետև այս երկու գործիչներին միավորում է, ըստ էության, մերժողական վերաբերմունքը միասնական Եվրոպայի հանդեպ: Սակայն ուրվագծվող հակասություններում միջանձնային բաղադրիչն ամենաթույլն է և ստորադասվում է աշխարհաքաղաքական շահերի, աշխարհայացքային կողմնորոշումների բախումներին:

Հիմա դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Ֆրանսիայի ղարաբաղյան նոր քաղաքականությունը, կամ ավելի ճիշտ` Բրյուսելը Փարիզի միջոցով ինչ նոր դերակատարություն կունենա կարգավորման գործընթացում, բայց մի բան ակնհայտ է՝ ֆրանսիական մանդատն ավելի ակտիվ և նախաձեռնող է լինելու, քան նախկինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում