ԱՄՆ Արկանզաս նահանգի իշխանությունները հայտնել են բանտարկյալին բռնելու մասին, ով փախուստի մեջ է եղել 32 տարի։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Իրավապահներին հաջողվել է բռնել 60-ամյա Ստիվեն Դիշմանին Սպրինգդեյլ քաղաքի իր տանը։ Դիշմանը փախուստի էր դիմել 1985 թվականին, նա ազատազրկվել էր գողության համար։
Դիշմանը 1984 թվականի դեկտեմբերին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն արդեն 1987 թվականին ունեցել է պայմանական ազատ արձակվելու հնարավորություն։