Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի մասնակիցներին։ Նշվում է, որ Թաքսիմ հրապարակի շրջանում ոստիկանները շատ ավելին են եղել, քան միասեռականների իրավունքների պաշտպանները։
Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության երթը եղել է չարտոնված։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են մի քանի մարդու, ինչպես նաև ռետինե փամփուշտներ կիրառել՝ հավաքվածներին ցրելու համար։
Ստամբուլի իշխանություններն արդեն երրորդ տարին անընդմեջ արգելում են գեյ-շքերթները։ Այս տարի Ստամբուլի նահանգապետն իր որոշումը պարզաբանել է նրանով, որ ակցիան սպառնում է զբոսաշրջիկների անվտանգությանն ու հասարակական կարգին։