Ավելի քան 40 տարի եգիպտահայ դերասանուհի Նելլի Քալֆայանը համարվել է Մերձավոր Արևելքի գլխավոր կինոաստղը։ Նրա դերերը երաժշտական կինոկատակարգության ժանրում դարձել են հեղափոխական արաբական կինոարվեստում։ Եգիպտոսում բոլորը նրան կոչում են պարզապես անունով՝ Նելլի։
Ապագա կինոաստղը ծնվել է Կահիրեում, 1949 թվականին՝ հայերի ընտանիքում, որը Եգիպտոս էր տեղափոխվել Սիրիայի Հալեպ քաղաքից։ Նրա ծնողները Հալեպ էին փախչել Թուրքիայից՝ Ցեղասպանության տարիներին։
Նելլին մեծացել է ստեղծագործ միջավայրում, նրա հայրը՝ Արթին Քալֆայանը, եղել է կինոռեժիսոր, ավագ քույրը՝ Փիրուզան, վաղ տարիքից նկարահանվել է կինոյում։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
Նելլին հանրության սիրելին դարձավ 17 տարեկանում՝ գլխավոր դեր խաղալով եգիպտական սև-սպիտակ կինոնկարներից մեկում։Դեբյուտին հաջորդեցին բազմաթիվ առաջարկներ։ Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, հիմնականում՝ գլխավոր դերերում և առանց հիջաբի։ Նելլին հանդիսատեսին զարմացրել է ոչ միայն իր դերասանական վարպետությամբ, ալլև գեղեցիկ, քաղցր հնչողությամբ ձայնով։
Ողջ արաբական աշխարհում նա ժողովրդականություն է ձեռք բերել՝ շնորհիվ «Ռամադանյան խճանկարներ» երաժշտական կատակերգական սերիալի, որն էկրաններին է եղել 16 տարի՝ 1980-1996 թթ։ Այն հեռարձակվել է գրեթե բոլոր խոշոր արաբական հեռուստաալիքներով։
Կինոկարիերայի ընթացքում Նելլին արժանացել է բազմաթիվ մրցանակների ինչպես Եգիպտոսում և Լիբանանում, այնպես էլ արաբական աշխարհի այլ երկրներում։ 1999 թվականին Ալեքսանդրիայի միջազգային կինոփառատոնի շրջանակում դերասանուհուն շնորհվել է հատուկ մրցանակ՝ «կինոարվեստում ցմահ ձեռքբերումների համար»։
Արդեն ավելի քան 10 տարի է՝ դերասահին չի նկարահանվում կինոյում, սակայն պարբերաբար երևում է Եգիպտոսի հեռուստատեսությամբ։ 2006 թվականին նա եղել է X Factor հանրահայտ երաժշտական հաղորդման եգիպտական տարբերակի ժյուրիի կազմում։