Նյու Յորքից ոչ հեռու գտնվող «6 դրոշ» զվարճանքների այգում 14-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը։
Ականատեսները տեսանկարահանել են տեղի ունեցածը։
«Շնորհակալություն մարդկանց, ովքեր հավաքվել էին ներքևում՝ բռնելու նրան, և տղամարդուն, ով բարձրացել է ծառի վրա՝ հեռացնելու խանգարող ճյուղերը»,-գրել է Facebook-ի օգտատեր Loren Lent-ը, ով տեղադրել է տեսանյութն իր էջում։
Շնորհիվ ներքևում հավաքվածների՝ Դելավեր նահանգի 14-ամյա բնակչուհուն հաջողվել է ավելի քան 7 մետր բարձրությունից ընկնելուց հետո զերծ մնալ լուրջ վնասվածքներից։