Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Եվրամիության հույսը Մակրոնն է. Berlingske, Դանիա

Էմանուել Մակրոնը ցանկանում է բարեփոխել և՛ Ֆրանսիան, և՛ ԵՄ-ն։ Գաղափարները շատ են, հարցը նրանում է, թե դրանցից քանիսն ի վերջո կհաջողվի իրականացնել։ Սակայն բարձր մակարդակով ԵՄ հանդիպման առաջին ռաունդը Մակրոնի համար իսկապես աստղային է դարձել։ Այս մասին Berlingske-ում գրում է Յակոբ Ուսինգը։

Երբ հինգշաբթի սկսվեց ԵՄ երկօրյա գագաթնաժողովը, ուշադրությունը սևեռված էր Էմանուել Մակրոնի վրա։ Բազմամյա ճգնաժամից հետո ֆրանսիացի նոր նախագահին հաջողվեց կյանք հաղորդել ԵՄ շրջանակում համագործակցությունում հայտնված վստահության ծիլերին, ոմանց համար Մակրոնը հանդիսանում է թարմ էներգիայի և մեծ նպատակների մարմնավորում, որոնք իսկապես կարող են վերջ դնել ԵՄ ճգնաժամի մասին մշտական խոսակցությանը։

Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենը (Ձախ կուսակցություն), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գագաթնաժողով ժամանելու պահից նրա հանդեպ դրսևորեցին լավատեական տոն։ Լարկ Լյոկե Ռասմուսենը, մասնավորապես, ընդգծեց, թե որքան կարևոր է, որ հայտնվել է այնպիսի մարդ, ով հավատում է եվրոպական համագործակցության արժեքին։

Մինչդեռ Մակրոնի գաղափարներից մի քանիսը, որոնք վերաբերվում են զինված ուժերին, առևտրին ու եվրոյին, կարող են վերջին հաշվով խնդիր դառնալ Դանիայի համար, Ռասմուսենի հույսերը ընդհանուր առմամբ էականորեն գերակայում են նրա անհանգստությանը։

Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լեհաստանն ու Հունգարիան, հակառակը, հիացմունքը զգալիորեն պակաս է, քանի որ Մակրոնը բարձրաձայնում է այն մասին, որ ԵՄ բոլոր երկրները պետք է ապրեն՝ համապատասխան իրավական պետության և ընդհանուր օրենսդրության սկզբունքների՝ անկախ այն բանից, որ որոշ անդամ-պետություններն առանց հիացմունքի են վերաբերվում, օրինակ, ապաստան հայցողների վերաբաշխմանը։

Սակայն հստակ արտահայտնվելու այդ ձևն էլ հենց ստիպում է մյուսներին հիանալ Մակրոնով։ Նրանց թվում են Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով գագաթնաժողովի նախօրեին հայտարարել էր, որ որպես լեհ նախագահ և Եվրախորհրդի նախագահ իր պաշտոնավարման 10 տարիներին դեռևս երբեք այդքան ուժգին չի հավատացել այն բանին, որ ԵՄ-ն ընթանում է այնպիսի ճիշտ ուղղությամբ, ինչպիսին հիմա, այդ թվում այն պատճառով, որ ֆրանսիացիները նախագահ են ընտրել Էմանուել Մակրոնին։

Ֆրանսիայի նախագահը սկզբի համար երկու մեծ ցանկություն ունի՝ կապված ԵՄ-ի հետ՝ պաշտպանական համագործակցության ամրապնդում և պայքար ահաբեկչության դեմ, իսկ ինչ վերաբերվում է առևտրային ոլորտին, ապա այնտեղ նա կցանկանար ավելի արդյունավետ պայքար «անազնիվ» մրցակցության դեմ, հատկապես Չինաստանի կողմից։

Օրակարգի առաջին կետը հենց եղել է համագործակցությունը պաշտպանության ոլորտում, պետությունների ու կառավաությունների ղեկավարներն աջակցել են ուժեղացված մշտական կառուցվածքային համագործակցության գաղափարին (PESCO)։ Դա տեղի կունենա՝ համապատասխան ֆրանս-գերմանական ցանկությունների, քանի որ Ֆրանսիան ու Գերմանիան ցանկանում են դա այն պահից, երբ այդ հնարավորությունն ամրագրվել է Լիսաբոնյան պայմանագրում։ Բրիտանացիները, ինչպես հայտնի է, ԵՄ-ից դուրս գալու ուղու վրա են և այլևս չեն ընդդիմանում PESCO-ին, դա նշանակում է, որ դրան կանաչ լույս է տրվել։

Երկուսն էլ՝ և՛ Դոնալդ Տուսկը, և՛ Էմանուել Մակրոնը, անվանել են որոշումը «պատմական»։ Հարցը նրանումն է, թե ինչ կնշանակի նման համագործակցությունը։ Համապատասխան բանակցությունները կանցկացվեն ամռանն ու աշնանը, սակայն այդ բանակցությունները կանցկացվեն առանց Դանիայի մասնակցության։ Դանիան ռազմական հարցերի հետ կապված առանձնահատուկ ուղղման պատճառով կմնա անկյունում։

Ռասմուսենը միևնույնն է ՝ ուրախ էր այն բանի համար, որ ԵՄ բոլոր անդամ-երկրները համաձայն են, որ PESCO-ն դառնա ՆԱՏՕ-ին ինքնատիպ հավելում։

Ակնհայտ է ընդհանուր ռազմական առաքելություններում, օրինակ, Աֆրիկայում, ավելի արագ արձագանքելու հնարավորությունը, սակայն Գերմանիան ու Ֆրանսիան դեռևս լիովին չեն պայմանավորվել այն մասին, թե ինչ կնշանակի նման համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ Էմանուել Մակրոնը մեծ ուշադրություն է դարձնում Brexit-ից հետո բրիտանացիների հետ ռազմական համագործակցության շարունակմանը, և դրա հետ կապված առաջանում է հարց՝ ինչպես կարող է դա ազդել պլանների վրա։

Մակրոնն անդրադարձել է նաև առևտրի հարցերին՝ ասելով. «Ես կողմ եմ հանդես գալիս առևտրի ազատությանը, չնայած մենք չպետք է միամիտ լինենք։ Պրոտեկցիոնիզմը պատասխան չէ, սակայն մեզ անհրաժեշտ են ազնիվ պաշտպանական մեխանիզմներ»,-ասել է Մակրոնը։

Դա փոքր-ինչ հիշեցնում է առևտրային արգելքներ, որոնց կողմ են հանդես գալիս ազատ առևտրի պաշտպանները, ինչպիսիք են կառավարությունները Դանիայում և եվրոպական Հյուսիսի մնացած երկրներում։

Վերջին հաշվով հատկապես կարևոր է հարցն այն մասին, թե որքան արդյունավետ կաշխատի ֆրանս-գերմանական շարժիչը ԵՄ շրջանակում համագործակցության մեջ, ինչպես նաև եվրոգոտու մեծ բարեփոխման մասին հարցը, որն իսկապես ունի ԵՄ-ն փոխելու ունակ ներուժ։

Այստեղ Մակրոնը բազմաթիվ գաղափարներ ունի։ Գերմանիայի կանցերը դրանք նույնպես չի հերքում։ Մերկելն ու Մակրոնը, կարծես թե, վատ չեն հասկանում միմյանց, սակայն ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան համաձայն են ոչ բոլոր հարցերում։

Մակրոնը նոր է սկսել իր 5-ամյա նախագահական ժամկետը, նա դեռևս թարմ շնչառություն է, և նրա հայտարարությունները մեծապես խոսում են անվտանգության, գլոբալիզացիայի և աշխատանքի վերաբերյալ քաղաքացիների մտահոգության վերաբերյալ։ Ֆրանսիացի նախագահն իր հիմնական առաջնահերթությունն է դաձրել լայնածավալ և շատ բարդ բարեփոխումները Ֆրանսիայում։ Այդ իսկ պատճառով դեռևս բաց է մնում հարցը, թե Մակրոնի գաղափարները կյանք կհաղորդե՞ն ԵՄ-ում հեղափոխոթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում