Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Բիշքեկի կեղծ զինադադարի կնքման օրից Հայաստանը տենչացել է ազատվել Արցախ-Ուտիքի ազատագրած տարածքներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։ Վերջին դատական նիստի ընթացքում Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց։ Հուլիսյան իրադարձությունները վերհիշելով՝ ի՞նչ եք կարծում, մեր ժողովուրդը դրան պատրա՞ստ է, արդյո՞ք զենքը ցանկալի նպատակին տանող ճանապարհ է։

– Եթե ժողովուրդը պատրաստ լիներ՝ կաներ: Եթե պատրաստ են լինում մի բանի՝ կայծ լինելիս այն կրակի է վերածվում: Խորենացի փողոցում «Սասնա ծռերը» ոչ թե կրակ, այլ հրդեհ սկսեցին, և եթե ժողովուրդը պատրաստ լիներ՝ կաներ: Ինձ համար մինչև հիմա հանելուկ է թե ինչպե՞ս այդ պարզ հանգամանքը չէին կարողացել զգալ և տեսնել «Սասնա ծռերի» այն անդամները, որոնք սեփական ժողովրդին լավ գիտեին: Եվ հետո՝ իշխանությունից դժգոհ քաղաքացիների ձեռքին զենք չկա: Չկա նաև երկրում կամք որևէ միջոցով փոփոխություններ պահանջելու կամ դրանք ինքնուրույն կատարելու: Բայց դա նաև վտանգավոր իրավիճակ է, որ նշանակում է՝ հաջորդ անգամ արևի տակ անընդհատ չորացող դեզն այլևս կարող է անհնար լինել կրակից հեռու պահել: Հարցի երկրորդ մասին պատասխանեմ այսպես. եթե «Սասնա ծռերը» հաջողության հասնեին՝ հիմա նրանց քննադատողները հերոսական երգեր էին հյուսելու: Իրականում լայն զանգվածների՝ զենքի դիմելը ժողովրդի վերջին, հուսահատ քայլն է: Դա ամենևին նախընտրելի քայլ չէ, բայց եթե այն տեղի է ունենում, ապա դրա պատասխանատվությունը, որոշ բացառությունները հանած, որպես կանոն, պատմության մեջ կրում են նրանք, ովքեր իրենք են ստեղծել նախաապստամբական իրավիճակ: Մի իրավիճակ, երբ հասարակությունն ու ժողովուրդը սկսել են այլ ելք չտեսնել: Նիկոլայ Երկրորդի դեմ իրականացված և իրոք հանցավոր հեղափոխության իրական պատասխանատուն, այնուամենայնիվ, թույլ և հակաժողովրդական ցարն ինքն էր: Այդպես Բաստիլի գրավմամբ ֆրանսիացիներն ազատվեցին ոչ միայն իրեն սպառած թագավորական իշխանությունից, այլև ավանդական կառավարման համակարգից: Անգլիական թագի դեմ ապստամբող ԱՄՆ հիմնադիր հայրերն ու նրանց բանակները մեղավոր չէին, որ մետրոպոլիան քամում էր ամերիկյան գաղութները և բոլորովին անտեսում էր ստեղծված նոր իրադրությունը: Եվ վերջապես, Զեյթունի ու Սասունի ապստամբներն էլ էին իշխանության դեմ զինված և մասսայական ապստամբության ճանապարհ բռնել: Ֆրանսիական դիմադրության մասնակիցները զենք էին բարձրացրել Վիշիի սեփական կառավարության դեմ, որ իրականում այնքան էլ սեփական չէր: Վերջապես իրենց երկրներին բարեկեցություն և անվտանգություն ապահովող լիբիական և եգիպտական ռեժիմներն անկման ուղի բռնեցին, որովհետև երկար էին իշխանության մնացել և միահեծան կառավարում էին իրականացնում: Եվ այդ ռեժիմներին ծնկի բերեցին սեփական զինված զանգվածները: Հետևաբար ամեն ինչին պետք է նայել կոնկրետ քաղաքական և պատմական համատեքստում և տարբերակել հանգամանքները: Անտեսված, բռնաբարված և անհուսության մատնված ժողովուրդն ամենասարսափելի ուժն է, որ ցունամիի պես սրբում ու արմատահան է անում ամուր թվացող, բայց չորացած կամ նեխած ծառաբներն ու դարավոր կոճղերը: Կարելի է կանխագուշակել, որ եթե սոցիալական և քաղաքական լարումը երկրում չթուլանա՝ ամենայն հավանականությամբ կգտնվեն քաղաքացիներ, որոնք էլի զենք կվերցնեն: Տրամաբանությունը դա է հուշում: Դա է հուշում նաև պատմական փորձը:

 – «Սասնա ծռերը» իրենց գործողությունը պայմանավորում էին ազատագրված տարածքների հանձնման վտանգով, բայց դա մինչ այսօր տեղի չի ունեցել, թեպետ ընդդիմության ներսում էլ իշխանությունից տարբերվող տեսակետ այս հարցում գրեթե չկա։ Կարծում եք՝ մոտ ապագայում Հայաստանին նման որոշում կարո՞ղ է պարտադրվել։

– Իհարկե: Բայց մի փոքրիկ ուղղում. Հայաստանին այդպիսի որոշում պարտադրելու կարիք էլ անգամ չկա: Խայտառակ և պարտվողական Բիշքեկի կեղծ զինադադարի կնքման օրվանից ի վեր Հայաստանը մշտապես, առանց մեկ վայրկյան վարանելու տենչացել է ազատվել Արցախ-Ուտիքի իր ազատագրված տարածքներից: Դա ազգային խայտառակություն է, որ ինչով էլ որ ավարտվի՝ տոտալ պարտությամբ, թե մի կերպ պահելով, պատմության մեջ կմնա որպես մոլորյալ, բայցև ազգադավ ուժերի մի խայտառակ կնիք, որ ձուլվել է դեռևս առաջին նախագահի վառարանում:

– Հայաստանում վերջերս լայն քննարկման առարկա է դարձել ընտրություններին մասնակցելչմասնակցելու թեման, ընդ որում՝ փոխադարձ մեղադրանքներով համեմված։ Կարծում եք՝ նորմա՞լ է, որ ժողովրդավարության և զարգացման ձգտող երկրում առհասարակ կա նման դիսկուրս։

– Ոչ: Նորմալ չէ: Բայց ո՞վ ասաց, որ Հայաստանը ժողովրդավարության և զարգացման ձգտող երկիր է: Հայաստանը ձգտում է դեպի պառլամենտական շղարշով կուսակցական միապետության: Եթե ժողովրդավարության ձգտող երկիր լիներ՝ ամեն ընտրություն նախորդից ավելի վարպետորեն կեղծված չէր լինի, և երկրում պարբերաբար իշխանություն կփոխվեր: Չկա աշխարհում որևէ անգամ կիսաժողովրդավարական երկիր, որտեղ շուրջ քսանհինգ տարի միայն բացասական տնտեսական և քաղաքական դինամիկա է արձանագրվում, իսկ ժողովուրդը միշտ նույն ուժին է «ընտրում»: Հայաստանում մարդկանց ուղեղներ են լվանում՝ իբր երկիրը կիսաավտորիտար է, կիսաժողովրդավարական է կամ ընդհանրապես ազատ ժողովրդավարական է: Հայաստանը միապետական տիպի երկիր է, որտեղ ամեն տարի քծնանքն ավելի ընդունելի և անամոթ է դառնում, իսկ ծախու պնակալեզությունը վարակում է անգամ նոր հրապարակ մտնող ու պոտենցիալ ունեցող կադրերին: Դա հասարակության և երկրի խոր հիվանդության մասին է խոսում:

Ընտրական ցիկլի ավարտից հետո գլխավոր ինտրիգը մնում է 2018 թվականը: Արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի՞ պաշտոնավարել։ Կարծում եք՝ իշխանության ներսում արդեն կա՞ նման լարվածություն, և ի՞նչ սցենարներ են Ձեզ համար տեսանելի։

– Իսկ ի՞նչն է այստեղ ինտրիգը: Ենթադրենք՝ Կարապետյանը չպաշտոնավարեց: Ի՞նչ է փոխվելու: Մեծ հաշվով ի՞նչ է փոխվել երկրում, որ 2018-ին փոխվի: Փոխվելու է միայն կառավարման ձևավորումը՝ դիզայնը: Ընդհանրապես սահմանադրական այդ փոփոխություններն արվեցին ոչինչ չփոխելու նպատակով, և փոխելով շապիկը՝ գիրքը մնաց նույնը: Սցենարներ չեմ ուզում պատկերացնել: Հայաստանյան ներքաղաքական կյանքն ինձ համար այլևս խիստ անհետաքրքիր է: Դա նման է մի թատրոնի, որտեղ հսկայական հանդիսատես կա, հարյուրավոր դրվագային դերասաններ, բայց ամեն բան ընթանում է միայն մեկ բեմադրիչի սցենարով: Իսկ սցենարն այդ միևնույն բեմում է, միևնույն մտայնությամբ և միայն դերասանական կազմն ու որոշ շարժումներն են փոփոխվում: Եվ այդ ներկայացումը չի ավարտվում: Հայաստանի քաղաքական կյանքն այսօր վերածվել է մի ֆարսի, որ խիստ կանխատեսելի է և անհրապույր: Իշխանության ներսում որևէ լարվածություն, կարծում եմ, չկա: Կա միայն մի լարվածություն. որքան կարելի է երկար մնալ իշխանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում