Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

Կարեն Կարապետյանը ժիլետով հոլիվուդյան աստղի նման ֆռֆռալու փոխարեն, թող կադրային քաղաքականությունը ճշտի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում: Այս պահին հայրենիքում է:

-Տևական դադարից հետո Հայաստան եք վերադարձել: Ի՞նչ տպավորություն ունեք, արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է հայրենիքում:

-Հենց առաջին օրը նկատեցի, որ Երևանի կենտրոնը, Եվրոպայի ցանկացած մայրաքաղաքի կենտրոնի հետ մրցող գեղեցկություն ունի, բայց Երևանի կենտրոնը Հայաստան չէ, և սա միայն արտաքին տպավորությունն է: Սփյուռքահայերի համար սարքած հայրենիքը սահմանափակված է Երևանի կենտրոնով, Գառնի Գեղարդով, բայց դա չէ Հայաստանը: Իրականում հիմա Գյումրիում եմ, և իսկապես տխուր է պատկերը: Տեսնում եմ իմ քաղաքը, որտեղ ես ծնվել, մեծացել եմ, պատանեկությունս եմ անցկացրել, թեև երկրաշարժից 25 տարի է անցել, տպավորություն է, որ քաղաքը կարծես՝ երկրաշարժի մեջ է: Այսինքն՝ քաղաքն ուղղակի դատարկ է: Ոչ սփյուռքահայ մարդու աչքը հուշում է, որ շատ պրոբլեմներ կան և շատերը բռնել են պանդխտության ճամփան: Հայրենիքը սիրում եմ, բայց տխրում եմ…

-Հայաստանից արտագաղթը շատ ցայտուն կերպով դրսևորվում է Գլենդելում, որտեղից եկել եք: Այնտեղ ներդրումներ, շինություններ են կառուցում։ Ինչո՞ւ այնտեղ, և ոչ Հայաստանում:

-Համայնքներ կոչվածները հայկական գետտոներ են: Երբ իրար գլուխ հավաքվում է 20 հայկական ընտանիք, իրար հետ ապրում են, դա համայնք չէ: Համայնք է այն, որ երկրի համար նպաստող ինչ-որ բան է անում: Հեռվից էլ կարելի է հայ մնալ, իսկ երբ գալիս են և ուզում են դառնալ սուտ ամերիկացի կամ ռուս՝ ուծանալով, ինձ համար ամենատխուրը դա է: Դրա համար ես չեմ ասում հայկական համայնքներ, ասում եմ հայկական գետտոներ, ինչպես Վարշավայում հրեական գետտոներ են եղել, նույն կերպ էլ գետտո ենք, ապրում ենք, մի կերպ մեր գլուխը պահում ենք, մեր հացը ուտում ենք, մեր քյաբաբը ուտում ենք, իսկ հայրենի՞քը… դե հեռվից մի բան կասենք, լավ է էլի, կգնանք Գառնի, Գեղարդը կտեսնեք, Երևանի կենտրոնի սրճարանները կնստենք, էժան ուտելիք կուտենք, ու կասենք՝ հայրենիքը շատ ենք սիրում: Այս ամենն իսկապես տխուր է: Նեղված եմ մեր ազգից, մեր զինվորի համար քիչ ցավալուց եմ նեղված: Այնքա՜ն բան եմ տեսել այս օրերին: Այս օրերին ապրիլյան զոհերի հարազատների հետ էի հանդիպում: Երևի յուրաքաչյուր սփյուռքահայի պետք էր գոնե մեկ անգամ բերել, իրենք իրենց հոգու պարտքը կատարեն, Երևանի կենտրոնում քյաբաբ ուտելուց բացի, գան գոնե հինգ րոպե զոհված զինվորների հարազատների հետ անցկացնեն, և հասկանան՝ իրենք ինչ ոչնչությամբ են ապրում:

-Ուծացման խնդիր կա նաև Գլենդելո՞ւմ:

-Իհարկե, հայրենիքից դուրս բոլորն էլ ձուլվելու են: Անխտիր բոլորը, և ով կուրծքը կծեծի, մեծ–մեծ բաներ կասի, թող ինձ փաստի, որ այդ պատմության միջից մի դեպք կա, որ չեն ուծացել: Ուծացել ենք Լեհաստանում, Սինգապուրում, Հնդկաստանում… ամեն տեղ ուծանալու ենք, և հարյուր տարի հետո այնտեղ որևէ հայ չի մնա:

-Վարչապետը կոչ է անում սփյուռքահայերին գալ, ներդրումներ անել: Ինչո՞ւ չեն գալիս:

-Դրանք պարապ փուչիկներ են, անցել է խոսքերի ժամանակը: Աշխարհաքաղաքական ծանր պահեր են մոտենում, մենք պետք է գիտակցենք և հասկանանք, որ փուչիկներով արդեն չի կարելի կերակրել Սփյուռքին: 25 տարվա մեջ ձևավորվել է այն մթնոլորտը, որ Հայաստանը վստահելի գործընկեր է: Ախր հազար ու մի չստացված բիզնեսի օրինակներ կան: Մինչդեռ, Սփյուռքի հսկայական ներուժով Հայաստանը կարող էր փթթել, ինչո՞ւ այդպես չէ, ի՞նչն է պատճառը: Ես կառավարության ղեկավարին կառաջարկեի, իր ժիլետի փոխարեն, հոլիվուդյան աստղի նման ֆռֆռալու փոխարեն, կադրային քաղաքականությունը ճշտեր, հասկանար՝ ում է դնում իր կողքին, և թե նրանք որքանով են վստահություն առաջացնում Սփյուռքից նայողներին: Իսկ այդ վստահությունը չկա այսօր, այնպես որ հերթական լուծումն է, որը մեզ դուրս չի բերի փակուղուց: Ես այս վարչապետին սկզբից վստահում էի, բայց երբ տեսա իր կադրային քաղաքականությունը և կառավարության հարյուր օրը, երկու հարյուր օրն էլ անցավ և ինչ… խոսքեր, խոսքեր, խոսքեր, պարապ խոսքեր: Սրանք պարապ լուծումներ են:

-Իսկ ո՞րն է ելքը: Ինչպե՞ս է հնարավոր արագ լուծումների հասնել Հայաստանում:

-Արագ լուծումներ չեն կարող լինել, արագ միայն մկներն են բազմանում, և արագ կաշառակերներն են միայն շատանում: Պետք է համակարգ մշակել, որպեսզի դա աշխատի, իսկ դա պետք է սկսել կադրային քաղաքականությունից: Հարցն այն չէ, որ Հայաստանում էլ մարդ չի մնացել, բոլորը փախել են, չկան կադրեր, որոնց վրա կարելի է հենվել: Պետք է բռնել գլխավոր կաշառակերներին, որոնք նստած են ամենավերջում, դրանց որպես օրինակ թափ տալ, դրանց ունեցածը թափել ժողովրդի համար և շարունակել այդ շղթայով իջնել ներքև, ժողովուրդը, եթե հենվելու բան եղավ՝ կհենվի: Իսկ քանի դեռ այս վիճակն է, չի լինի: Այստեղ առանձին օլիգարխների երկիր է և վերևում ԿԳԲ-ական վիճակով նստած նախագահի: Այդպես երկիր չեն սարքում:

Շատ խոր փակուղի ենք մտել, և այս ճանապարհը պետք է հուշի՝ երկրի ֆիզիկական լինելության վտանգի առաջ ենք կանգնում: Երեք նախագահների մոտ էլ չստացվեց, չկարողացան երկիրը շենացնել, նրանք երկիրը տարան փակուղի՝ իրենց քաղաքական պահվածքով, իրենց բարոյական պահվածքով: Նոր բան պետք է մտածել, չգիտեմ՝ ինչ կլինի 2018-ից հետո: Նման ԱԺ-ով, կոմունիստների ԱԺ-ն է, համբուրվելով, գրկախառնվելով, սրանք առանց ընդդիմության, առանց սխալներն իրական ուղելով, ինչ ԱԺ, սա թատրոն է: Եվ պետք է հասկանանք, որ վտանգավոր թատրոնի մեջ ենք մտել, ես շատ մտահոգ եմ: Իշխանությունները մինչև չսկսեն իրենց օրինակով վարակեն ժողովրդին, բայց գողը ինչպես կարող է փոխվել, դա անհնար է, պետք է հանել, կտրել այդ ձեռքերը, պետք է դնել մարդկանց, ում ձեռքերը մաքուր են: Երկիրը կոռումպացված է, թալանված է, երկրի հարստությունը դուրս է հանված, ինչ արել է իշխանավորը, իր ավելի փոքր չափով արել է ժողովուրդը: Եվ մենք ունենք այսօր աղքատ երկիր, թալանված բյուջե և կոռումպացված իշխանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում