Հայաստանում հունիսի 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 28-30-ի երեկոյան ժամերին հանրապետության առանձին՝ առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վ արագություն:
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տեղեկացնամբ՝ Երևան քաղաքում հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ արագություն։ Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կդիտվի հունիսի 28-ին և կկազմի +34…+36 աստիճան։