Ավտոմեքենան մխրճվել է Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ-ափոն-Թայն քաղաքի մզկիթի մոտ հավաքված մարդկանց խմբի մեջ, իր «Թվիթեր»-ում հայտնել է The Daily Mail-ը։
«Ավտոմեքենան անցել է Նյուքասլի մզկիթի մոտ կրոնական տոնին հավաքված մարդկանց խմբի միջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հետաքննություն է վարում պարզելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել, սակայն ոստիկանությունը տվյալ պահին չի համարում, որ դա ահաբեկչության հետ կապված միջադեպ է։ Իրավապահները ձերբակալել են 42-ամյա կնոջ, որը ներկայում գտնվում է ոստիկանության բաժանմունքում։
Միջադեպի հետևանքով «Ռոյալ Վիկտորիա» հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
West road, Newcastle pic.twitter.com/jhjzHJODkK
— Harris (@MrHarrisAhmed) June 25, 2017