Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Չամիչն առանց բուլկու. դաժան, բայց օբյեկտիվ իրականությունը

Խորհրդարանում կառավարության ծրագրի բովանդակային քննարկում չեղավ և քննարկումների առանցք կազմեց 2018 թվականի խնդիրը: Մի կողմից սա ինտրիգ է, բովանդակության փոխարեն, մյուս կողմից ինտրիգը Հայաստանի ներքաղաքական կյանքն է երկու տասնամյակ շարունակ, այսինքն այդ կյանքը երբեք չի ունեցել բովանդակություն և զարմանալի չէ, որ կառավարության ծրագիրը չի ենթարկվում այդպիսի քննարկման:

Ունա՞կ են խորհրդարանական ուժերը անել այդպիսի քննարկում, բանավեճ, դա այլ հարց է: Բայց սկզբունքային հարցն այն է, թե արդյո՞ք այդ ամենն ունի իմաստ: Առաջին հայացքից դա տարօրինակ հարց է, բայց երբ խորամուխ ենք լինում Հայաստանի իրավիճակի մեջ, ապա տեսնում ենք, որ հենց դա է սկզբունքային հարցը:

Բովանդակային քննարկումն իմաստ ունի այն դեպքում, երբ պետական կառավարման և իշխանության ձևավորման մեխանիզմների հիմքում Սահմանադրությունն է որպես ելակետ, ոչ թե որպես ցուցանակ: Եթե ցուցանակ է Սահմանադրությունը, ապա ցուցանակ է դառնում դրանից բխող մնացյալ ամեն ինչ, այդ թվում կառավարության ծրագիրը: Հետևաբար ցուցանակ է դառնում դրա բովանդակային քննարկումը: Ցուցանակ, որի տակ օրինակ վարչապետը գնում է և Հայաստանի տեքստիլի զարգացման հեռանկարներ է քննարկում Հայաստանի թիվ մեկ օլիգարխի հետ, որի ձեռքում է կենտրոնացած Հայաստանի առաջին անհրաժեշտության ապրանքների թե մեծածախ, թե մանրածախ առևտրի զգալի մասը, ներկրումների զգալի մասը:

Ամենախնդրահարույցը այստեղ այն է, որ այդ հանգամանքը դարձել է Հայաստանի օբյեկտիվ իրականություն, որը հնարավոր չէ թաքցնել, եթե անգամ կառավարության կայքից խնամքով թաքցվում է դրա մասին վկայող լուսանկարը: Ըստ էության, այդ օլիգարխը կամ օլիգարխիան այն է, ինչի համար կռիվ են տալիս Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, և ինչի համար կռիվ է տալու Հայաստանի իշխանության ցանկացած հավակնորդ: Հովիկ Աբրահամյանն էլ իշխանությունից հեռանալիս դիմում էր նույն օլիգարխիային, հավաստիացնելով, որ ամեն ինչ արել է բոլորի միասնության և հաջողության համար: Թե ինչ այլ մտքեր կան յուրաքանչյուրի տողատակում, ուրիշ խնդիր է:

Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ գործակցել, հեռացնել Սերժ Սարգսյանին, իսկ հետո էլ արդեն ազատվել Քոչարյանից կամ Ծառուկյանից: Դա էր բուրժուադեմոկրատական մեթոդաբանության «չամիչը»: Բայց, պարզվեց, որ հնարավոր չէ սկզբից «չամիչը»  դնել, հետո փորձել դրա շուրջ ձևավորել բուլկին՝ պետք է հակառակ հաջորդականություն:

Հնարավոր չէ Հայաստանում խորքային հաջողության հասնել, եթե «չամիչը» օլիգարխիան է, իսկ «բուլկին» թխելու հույսը հենց այդ «չամիչն» է: Վերջին հաշվով, այդ մարդիկ հիմար չեն, նրանք գիտեն հաշվել իրենց փողերն ու շահերը, հետևաբար լավ են հասկանում, թե ով ինչ այսպես ասած հետին մտադրություն կամ հաջորդ քայլ կարող է ունենալ իրենց մասով:

Հետևաբար, խոսելով այսպես ասած վերջին օրերի գլխավոր տրենդի՝ իշխանություն-Սվիտալսկի սկանդալի առաջացրած հայտարարության բառապաշարով՝ արժանահավատ ծրագիր լինելու համար, դրա հեղինակը պետք է լինի ոչ թե կառավարությունը, այլ օլիգարխիան: Այդ ծրագիրը բովանդակային քննարկելը՝ հեղինակների հետ, կունենա իմաստ: Դա է Հայաստանի դաժան, ցինիկ, բայց օբյեկտիվ իրականությունը: Այդ իրականությունը «չամիչով» չի փոխվի, դրա փոփոխության համար «բուլկի» է պետք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում