Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

«Հետևանքի դեմ ուզում ես ավտոմատով պայքարի, ուզում ես՝ տանկով, ոչ մի բանի չես հասնի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը։

 

– Օրերս «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց դատարանում։ Արդյոք այսօր կա՞ նման պահանջարկ մեր հասարակության կողմից և արդյո՞ք դա ինչ-որ տեղ տանող ճանապարհ է։

Մեր իրականությունն այսօր մեծ վերափոխումների կարիք ունի։ Այն իրականությունը, որ կա այսօր Հայաստանում, ոչ միայն կաշկանդում է մեր զարգացումը, այլ պետության խարխլման և թուլացման է տանում։ Ոմանց այս իրավիճակը դրդում է ծայրահեղ քայլերի՝ հատկապես, որ փորձ արվեց սահմանադրական ճանապարհով գնալ փոփոխությունների, բայց չստացվեց։ Մարդիկ ստիպված մտածում են ծայրահեղ քայլերի մասին, բայց լավ ճանաչելով ժողովրդի հոգեբանությունը, ես չեմ կարծում, թե կա բավարար ներուժ այդ կարգի ապստամբական քայլեր անելու համար։ Մյուս կողմից էլ՝ չեմ գտնում, որ դա է ձեր նշած ինչ-որ տեղ տանող ճանապարհը։ Մի այսպիսի մոտեցում կա՝ եթե դու ուզում ես իրականությունը փոխել, ապա դու պետք է ճանաչես իրականությունը, այսինքն՝ հասկանաս, թե ինչու է իրականությունը հենց այդպիսին։ Եթե դու չես կարողանում այս հարցի ռեալ պատասխանը տալ, ապա երբեք չես կարող վերափոխել իրականությունը, եթե անգամ զինված ապստամբություն անես ու գաս իշխանության։

Մեզանում կա մի մոլորություն՝ իբրև այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, պայմանավորված է իշխող կուսակցության գործունեությամբ։ Մինչդեռ, մեր այս իրականությունն ունի իր պատճառները: Ես ուսումնասիրել եմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանրապետության շրջանները, և գտնում եմ, որ մեր այսօրվա իրականությունը բխում է հենց առաջին հանրապետության իրավիճակից: Իրականում պատճառները շատ խորքային են։ Իշխանությունը կեղծ թիրախ է: Եթե անգամ հաջողվի իրենց հեռացնել՝ երկրում մեծ փոփոխություններ չեն լինի։ Ես դա դեռ 1997 թվականին էի պնդում, երբ ամենքը գտնում էին, թե Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն քանի կան, երկիրը չի վերափոխվի: Ես պնդում էի՝ կգա ժամանակ՝ իրենք իշխանության չեն լինի, բայց երկրում որևէ փոփոխություն դրանից չի լինի։ Հենց այդպես էլ եղավ։

– Ինչո՞ւ է հասարակությանն ու քաղաքական ուժերին հետաքրքրում՝ արդյոք 2018-ին Սարգսյանը կդառնա վարչապետ, թե ոչ։ Արդյո՞ք դրանից որևէ բան կփոխվի։

– Ես չգիտեմ հասարակությանը հետաքրքրում է, թե ոչ, բայց որպեսզի երկրում ինչ-որ բան փոխվի, պետք է լինեն մինիմալ թվով մարդիկ, որոնք ճշտորեն կասեն, թե երկիրն ինչո՞ւ է այս վիճակում և կառաջարկեն այս վիճակից դուրս գալու քայլեր։ Որքան ուզում եք նախագահ ու վարչապետ փոխեք, քանի դեռ այդ հարցերի պատասխանները չկան՝ էական փոփոխություններ չեն լինի։

– Ընտրական ցիկլն ավարտվեց, և փոփոխությունների հասնելու սահմանադրական ճանապարհը հինգ տարի հետո է։ Դուք առաջիկայում տեսնո՞ւմ եք ֆորս-մաժորների հնարավորություն։

– Փոքր ընդվզումները չեմ բացառում, քանի որ իրավիճակը մտահոգեցնող է։ Իշխանությունները ճիշտ կանեն՝ գնան որոշակի բարեփոխումների, եթե չգնան՝ չի բացառվում, որ ոմանց համբերությունը հատի և գնան ծայրահեղ քայլերի։ Բայց, մյուս կողմից էլ, ես նշում եմ՝ այդ ծայրահեղ քայլերը էական արդյունք չեն տա, քանի որ իրականում իշխանությունների մեղքով չէ այս ամենը ստեղծվել։ Այն ժամանակներում, երբ մեր այժմյան իշխանավորներից ոչ ոք դեռ ծնված չէր՝ իրականությունը ճիշտ և ճիշտ այսպիսին է եղել։ Այնպես որ՝ ամենը, ինչը դուք այսօր տեսնում եք՝ իրականում հետևանք է, իսկ հետևանքի դեմ ուզում ես ավտոմատով պայքարի, ուզում ես՝ տանկով, ոչ մի բանի չես հասնի։ Ժողովրդի մտածողության արմատական վերափոխման կարիք կա, մեր ժողովուրդը երկար ժամանակ գտնվել է օտարի լծի տակ, այդ ընթացքում ձեռք է բերել հատկանիշներ, որոնցով պետություն չես կառուցի։ Հիմա այդ ամենի վառ ապացույցն ենք մենք տեսնում մեր շուրջը։ Սա ըմբռնելը բարդ գործ է, և մարդիկ գնում են հեշտ տարբերակին՝ երկրում առկա ամեն վատը կապում են մի քանի մարդու հետ ու ջանում պայքարել։ Գնացեք ամենահեռավոր գյուղը, կտեսնեք նույն պատկերը։
Իրականության այսպիսին լինելու պատճառները բարդ են ու խոր, բայց ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր քաղաքական միտքն այս ամենի լուծումը կտա։

– Մոտ ապագայում ասելով՝ ե՞րբ նկատի ունեք, առաջ շարժվելու փոխարեն, հետ ենք գնում։

– Ցավոք սրտի, մենք չենք գնում այն ճանապարհով, որը մեզ դուրս կբերի այս իրավիճակից։ Անընդհատ ընտրություններ, ընտրարշավներ, որոնք փակուղի են տանում մեզ, ջլատում մեր ուժերը, վհատության անդունդը հրում ժողովրդին։ Մի՛ արեք դա, ժողովուրդը պատրաստ չէ ընտրության, մի՛ տարեք նրան ընտրությունների։ Դեռ հարյուր տարի առաջ էր հայտնի, թե ինչպիսի աղետ է լինում, երբ անպատրաստ ժողովրդին ընտրությունների են տանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում