Tuesday, 16 04 2024
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

«Ազգ-բանակ»-ի թիկունքում պետք է լինի «ազգ պետություն» գաղափարը. Սեյրան Օհանյան

«Ազգ-բանակ»-ի թիկունքում պետք է լինի «ազգ պետություն» կառուցելու գաղափարը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Համագումարի վերաբերյալ Օհանյանն ասաց. «Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ մենք եղել ենք միասնական, հաղթանակներն ու ծանրությունները տարել ենք միասին, և որոշում ենք կայացրել միասին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ես գտնում եմ, որ մեր դաշինքն իր առաջ դրված խնդիրը որոշակիորեն իրականացրել է, թեկուզ գտնվելով դժվարին պայմաններում մենք գտել ենք մարդկանց, ովքեր օգտվելով իրենց ունակություններից որոշել են երկրում փոփոխություններ իրականացնել: «Ժառանգությանն» ի սրտե հաջողություն եմ ցանկանում»:

Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին, Սեյրան Օհանյանն ասաց. «Այս դժվարագույն պայմաններում, բարդ իրավիճակում յուրաքանչյուր պետական մակարդակի և միջազգային հանրության ուշադրության ներքո անցկացված ցանկացած այդպիսի միջոցառում պետք է մի քանի խնդիր լուծեր և ժողովրդի համար ապահովեր զարգացման նախապայմաններ։ Բայց արդյոք ԱԺ ընտրություններում գերիշխե՞ց արդարությունը, արդյոք մենք փարատեցի՞նք հուսահատության այն մթնոլորտը, որ այսօր կա Հայաստանում, արդյոք մենք ստեղծեցի՞նք պայմաններ մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար։ Այս հարցերի պատասխանը մեկն է. ԱԺ ընտրությունների արդյունքներով մեծահարուստների և շատ-շատ մարդկանց, որոնք բացասական հատկանիշներ ունեն հասարակության մեջ, պարտադրումի և ժողովրդի նսեմացումի երևույթ իրականացվեց։ Սա, կարող ենք ասել, որ որոշակի նաև բարոյական ազդեցություն ունեցավ և նսեմացրեց մեզ բոլորիս»։

Նրա խոսքով, իրենք այժմ չլինելով խորհրդարանում, պարտավոր են ազդել այն գործընթացների վրա, որ Հայաստանում տեղի կունենան։
Սեյրան Օհանյանը խոսեց նաև «ազգ-բանակ» հայեցակարգի մասին, նշելով. «Եթե մենք այսօր խոսում ենք այն, մասին, որ ազգ-բանակ գաղափարի ներքո պետք է իրականացվի մեր երկրի պաշտպանությունը, ապա դրա թիկունքում պետք է լինի ազգ-պետություն կառուցելու գաղափարը։ Եթե բանակային իրադրության մեջ հիմնական գործոնները մարդը, զինվորն ու զենքն են, ապա պետության գործունեության մեջ մարդը մնում է նույն մարդը, իսկ զենքը տնտեսությունն է։ Տվեք այդ զենքը հայ մարդուն, որ մեր երկիրը տանեն դեպի առաջընթաց։ Դա ազատականացված, մենաշնորհներից զերծ տնտեսության ստեղծումն է, ժողովրդագարական խնդիրների լուծումը, վստահության մթնոլորտի ձևավորումը, արդար հասարակության ստեղծումը։ Տվեք այդ զենքը մեր քաղաքացիներին»։

Նա կոչ արեց քաղաքական և քաղաքացիական ուժերինհամախմբվել. «Միայն այդպես կարող ենք ԱԺ-ից դուրս քաղաքացիական հասարակության մաս կազմելով մեր ձայնը հասու դարձնել և ստիպել, որ ճիշտ գործունեություն ծավալվի։ Պետք է իշխանություններին հաշվետվողականության կանչենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում