«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը:
Կուսակցության համագումարի օրակարգում ներառված է համագումարի աշխատանքային մարմինների ընտրության, վարչության հաշվետվության, վարչության նոր կազմի առաջադրումը, քվեարկությունը, կընտրվի նաև վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը:
«Ժառանգություն»-ը նաև ծրագրային դրույթների փոփոխություն կկատարի, կընդունվի նաև «Ժառանգություն» կուսակցության հռչակագիրը:
«Ժառանգության» 11-րդ համագումարին ներկա են նաև «ՕՐՕ» դաշինքի առաջնորդները՝ «Համախմբում» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Պատվիրակված է 239 պատվիրակ, 189 պատվիրակ գրանցվել է և գրանցումը շարունակվում է: Համագումարը մեկնարկել է. 2/3-րդ քվորումն ապահովված է։
Նախորդ համագումարից անցել է առնվազն երեք տարի: