Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչպես է կառավարությունը 5 % աճ ապահովելու, կկայունանա՞ արդյոք տնտեսությունը Սերժ Սարգսյանից հետո

Կառավարության ներկայացրած նոր ծրագրով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվում է 5% տնտեսական աճ, գործազրկության 12%-ով նվազում և նվազագույն աշխատավարձի 25% աճ, այսինքն՝ ի տարբերություն անցած աշնանը ներկայացրած ծրագրի՝ այս փաստաթղթում կան կոնկրետ ժամկետներ և թվեր, սահմանված թիրախներ ու նշաձողեր։

Որքանո՞վ է իրատեսական այս 5% ցուցանիշը և ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ բնակչության զբաղվածության, արտագաղթի տեմպի և մարդկանց կենսամակարդակի բարելավման վրա։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի հետ։
«Ինձ համար կարևոր է ոչ թե այն, թե որքանով է իրատեսական այդ 5% աճը, այլ այն, թե որքանով է այդ ցուցանիշը մեզ բավարարում, որովհետև 5% աճը հավակնոտ ցուցանիշ չէ և դրա հիման վրա չի կարելի ասել, որ հավակնոտ ծրագիր ունենք»,- ասաց նա։

Մինչդեռ նկատենք, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարության կողմից տարեկան 5% տնտեսական աճը որպես թիրախ սահմանելը համարում է հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր, ինչպես նաև նախարարը նշել էր, որ իրենք չեն վախենում իրենց առջև բարձր ցուցանիշ դնելուց։ Այս համատեքստում տնտեսական մեկնաբանը ընդգծեց․
«Եթե համեմատում ենք Հայաստանի վերջին տարիների տնտեսության գրանցած աճի հետ, և համեմատում ենք նաև մեր հարևան երկրների հետ, ապա դա բարձր ցուցանիշ է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի ընդամենը 0․2 % տնտեսական աճ ենք ունեցել, բայց եթե մեր առաջ խնդիր ենք դրել, որ պետք է կրճատենք այդ տարբերությունը զարգացած երկրների հետ, ինչպես որ նախագահը իր ելույթում նշել էր, որ պիտի կրճատվի տարբերությունը՝ 5% աճ ապահովելով, ապա պետք է նշենք, որ անգամ 6% տնտեսական աճ ապահովելով այդ տարբերությունը շատ դանդաղ է կրճատվելու, այսինքն՝ ոչ թե մեկ կամ երկու տարվա ընթացքում կկրճատվի, այլ տասնյակ տարիների»։

Բանախոսը չբացառեց այն հանգամանքը, որ թե այս և թե մյուս տարի կառավարությունը կարող է ավելի բարձր ցուցանիշ ապահովել, բայց դա, ամեն դեպքում թիրախային ցուցանիշ է և այն չէ, ինչը Հայաստանին հարկավոր է երկարաժամկետ զարգացման հեռանկարների առումով։ Նրա պնդմամբ՝ երկարաժամկետ հեռանկարով Հայաստանին առնվազն երկնիշ ցուցանիշ է հարկավոր։

Ներկայիս դրությամբ՝ խոստացված 5% աճը կառավարությունը կարո՞ղ է իրականում, ռեալ ապահովել, թե՞ կարող ենք նաև ենթադրել, որ հերթական անգամ պարզապես հասարակության մոտ տպավորություն թողնելու համար, այս անգամ էլ թվեր կնկարվեն՝ ցույց տալու համար, որ հանձնարարականը կատարված է։ Մեր այս դիտարկմանը Թունյանը պատասխանեց․

«Վիճակագրությունը, իհարկե, միանշանակ չի ընկալվում մեզ մոտ և շատերս ենք ասում, որ տնտեսական ցուցանիշներն իրականությունից շեղված են լինում, բայց մի այսպիսի նկատառում՝ եթե վիճակագրությունն ամբողջությամբ նկարելու լիներ թվերը, ապա անցյալ տարվա այդ 0․2 % աճն էլ կարող էին մի քիչ ավել նկարել, սարքել, ասենք՝ 1 կամ 11 տոկոս։ Մենք հիմա ինչքան էլ չհավատանք վիճակագրությանը, բայց այլընտրանքային աղբյուր չկա, դա է մեր ձեռքի տակ եղած ինֆորմացիան։ Հիմա որ ասում եմ՝ կարող են ապահովել այդ 5% ցուցանիշը, դա ասում եմ՝ հաշվի առնելով անցած ամիսների տվյալները, որովհետև այս տարվա առաջին եռամսյակում բավականին բարձր տնտեսական աճի տեմպ է գրանցվել, բացի դրանից՝ նախորդ տարվա կեսերից սկսած՝ մեր մոտ տնտեսական անկում է գրանցվել, այսինքն՝ եթե մենք նորմալ ցուցանիշը համեմատում ենք վատի հետ, ապա տարբերությունը նորմալ է լինում։ Սա նշանակում է, որ այս տարվա համար կանխատեսված 3․2 % աճը գուցե ավել չափով էլ կկատարվի, բայց թե կոնկրետ որքան՝ այս պահին հստակ թիվ որևէ մեկը չի կարող ասել, գուցեև այս տարեվերջին էլ 5 %-անոց աճ կլինի, այլ հարց է, թե որքանով այդ աճը կայուն կլինի, որքանով շարունակական և որքանով առողջ կլինի»։

Տնտեսագետից հետաքրքրվեցինք նաև, թե սրանով արդյո՞ք կնվազի արտագաղթի տեմպերը, կամ ինչպես սա առհասարակ կանդրադառնա բնակչության զբաղվածության վրա։ Այստեղ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե արտագաղթողների շրջանում որոնք են հիմնական պատճառները։
«Այսինքն՝ պետք է հասկանալ, թե այդ սոցիալական բաղադրիչը արտագաղթողների մեջ քանի տոկոս է, ինչ դեր է խաղում։ Չի բացառվում, որ կարող է հարցում անենք և պարզվի, որ արտագաղթողների որոշ մասը հեռանում է ոչ թե ֆինանսական պատճառներով, այլ լրիվ այլ, օրինակ, իրավական խնդիրներից ելնելով, արդարության բացակայությունից, արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներից և այլն։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա գոնե այն մարդիկ, ովքեր գնում են գործազրկության՝ տնտեսական վատ վիճակի պատճառով, ապա այդ մարդկանց թիվը որոշ չափով կարող է նվազել, բայց այստեղ էլ մեկ ուրիշ հարց է առաջ գալիս, թե այդ աճը, որ հինգ տոկոս կլինի, տասը, թե տասնհինգ՝ որքանով է արդարացի բաշխվելու, հասարակության բարեկեցությունը որքանով է բարձրացնելու և որ կարևորն է՝ ինչքան ժամանակ հետո, չէ՞ որ հասկանալի է, որ դա միանգամից չի կարող լինել և բոլորի վրա հավասարապես չի ազդելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։

«Ընդհանրապես այնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ հնարավոր չէ ասել՝ նույնիսկ մեկ կամ երկու ամիս հետո ինչ է լինելու։ Օրինակ՝ 2000-ական թվականների կեսերին մեզ մոտ երկնիշ տնտեսական աճ էր, որը որ շինարարության ոլորտի հաշվին էր ապահովվում, բայց եղավ ճգնաժամը ու այդ աճը միանգամից փլուզվեց, դա առողջ աճ չէր ու շինարարության ոլորտն էլ այն ոլորտը չէր, որի հիման վրա կարող էինք կայուն զարգացում ենթադրել։ Եթե մենք հիմա շեշտը դնում ենք արդյունաբերության վրա, ՏՏ ոլորտի վրա, որոնց աճի տեմպն այս պահին դեռևս թույլ է, բայց հիմքեր են ստեղծում հետագայում ավելի աճ, ապա՝ այո, հնարավոր է, որ առաջիկա տարիներին հնարավոր լինի տնտեսական աճի տեմպը պահպանել և ավելի զարգացնել։ Հիմա դա 2018թ-ին կլինի և կհամընկնի քաղաքական այդ անցումային շրջանի հետ, ինչ-որ մեկի վարկանիշը դրանով կբարձրանա, թե կլինի 2018թ-ին հաջորդող տարիներին՝ ես այդ առումով ոչինչ չեմ կարող ասել և դավադրությունների տեսությամբ էլ չեմ հետաքրքրվում։ Ես պարզապես նայում եմ ցուցանիշներին, նայում եմ, թե ինչ է կատարվել և ըստ դրա փորձում եմ մաքսիմալ կանխատեսումներ անել, որը կարող է նաև շատ սուբյեկտիվ լինել»,- նշեց Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նաև այն խնդրին, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ 2018թ-ից հետո, երբ կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, կլինի՞ արդյոք տնտեսական կայունություն, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում