Այսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Opel մակնիշի 34 RD 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան –Գյումրի ավտոճանապահի 24-րդ կմ հատվածում՝ Երևան ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 14 շենքի բնակիչ, 34-ամյա Արարատ Քալաշյանը տեղում մահացել է, իսկ նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Արմեն Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով:
Հաղորդվում է, որ մահածացները հարազատ եղբայրներ էին: