Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Սիրիայում Երրորդ համաշխարհային պատերա՞զմ է հասունանում․ Český rozhlas, Չեխիա

Կիրակի ամերիկյան կործանիչը սիրիական ռմբակոծիչ է խոցել: Իբր սիրիացի օդաչուն ռմբակոծել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի», այսինքն՝ քուրդ-արաբական ջոկատների դիրքերը, որոնք Արևմուտքի հետ համագործակցում են Ռաքքայի՝ ԴԱԻՇ-ի նախկին կենտրոնի համար մարտերում: Հիմա հենց այդ առավելապես քրդական ջոկատներն են ունենում ամենամեծ ներդրումը ցամաքում ջիհադիստների դեմ պայքարում: Այս մասին ասել է Českého rozhlasu ռադիոյի մեկնաբան Յան Ֆինգերլանդը:

Ըստ սիրիական և ռուսական պաշտոնական դիրքորոշման՝ սիրիական ինքնաթիռն իրականում հարվածել է իսլամիստ արմատականների դիրքերի ուղղությամբ, իսկ ամերիկացիներն օգնել են նրանց՝ իրենց հարվածը հասցնելով: Ռուսաստանն ԱՄՆ գործողություններն ագրեսիա է համարում, ուստի երկուշաբթի ռուսական դիրքորոշումը խստացավ: Սիրիայում այդ երկրի կառավարության կողմից կռվող ՌԴ զինված ուժերը սպառնացին, որ ցանկացած թռչող օբյեկտ հնարավոր հարվածի թիրախ կհամարեն: Այս դիրքորոշումը փաստարկում են նրանով, որ ՌԴ զինված ուժերը Սիրիա են հրավիրվել «լեգիտիմ» կառավարության կողմից:

Խնդիրը երաշխավորված է
Սակայն այս իրավիճակը կարող է հեշտությամբ հանգեցնել ռուսական և ամերիկյան զինված ուժերի ուղիղ առճակատման, որոնք գործում են Ռաքքայի մերձակայքում, այսինքն՝ Սիրիայի արևելյան մասում: Նախկինում այդ շրջանը ԴԱԻՇ-ն էր վերահսկում, իսկ հիմա գրոհում են նշված քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերը»: Վերջին օրերին նրանք բողոքում են, որ Ռաքքա նահանգում իրենց դեմ սիրիական բանակն է գրոհում, ուստի վաղ թե ուշ իրենք ստիպված կլինեն մարտի բռնվել սիրիացի զինվորների հետ:

Հիշեցվում է, որ ռուսները և ամերիկացիները Սիրիայում մասնակցում են երկու ըստ էության լրիվ տարբեր ռազմական հակամարտությունների: Երկու տարի առաջ Մոսկվան Ասադին օգնության գնաց սուննի ապստամբների դեմ պայքարում, իսկ ամերիկացիները Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ են պայքարում:

Նշվում է, որ վերջերս Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես ջիհադիզմի դեմ մարտիկ և ձգտում է ամերիկյան գործողությունները ներկայացնել որպես աջակցություն իսլամիստ արմատականներին: Ճիշտ է, «արմատական» ոչ ավելին է, քան պիտակ, որը ռուսական և սիրիական քարոզչությունը կախում է բոլորի վրա, ովքեր կառավարության կողմից չեն կռվում: Սակայն նախկինում ռուսական օդուժը ռմբակոծում էր առաջին հերթին սիրիացի ոչ ջիհադիստ ապստամբներին՝ դա անելով նույնիսկ երբ այդպիսով ըստ էության օգնում էր ԴԱԻՇ-ին:

Իսկ հիմա վտանգ կա, որ եթե ԴԱԻՇ-ի վրա գրոհների ժամանակ ամերիկացիներն ինչ-որ կերպ խանգարեն ռուսական շահերին, ռուսական զինված ուժերը կհարվածեն ամերիկացիներին, և այդ ժամանակ հակամարտությունը շատ ավելի կլրջանա: Մինչև վերջերս գործում էր փոխադարձ համակարգման մեխանիզմ, սակայն հիմա ռուսները միակողմանիորեն հրաժարվեցին դրանից: Ամերիկյան կողմը պնդում է, որ կապի ալիքը նաև կիրակի է օգտագործվել: Եթե այդպես է, ապա Ռուսաստանը միտումնավոր է սրել իրավիճակը:

Եվս մեկ պատերազմ
Նրա ինչի՞ն է դա պետք: Ռաքքայի գրոհի ժամանակ նոր պատերազմի նոր ճակատ կձևավորվի: ԴԱԻՇ-ի նախկին մայրաքաղաքի և Սիրիայի արևելքի կենտրոնական քաղաքի հետ կապված հույս ունի միանգամից մի քանի կողմ, այդ թվում՝ Թուրքիան: Ճիշտ է, նա հրաժարվել է Ռաքքան գրավելու իր ծրագրերից: Բացի դրանից՝ քաղաքում վերահսկողություն հաստատել, անշուշտ, հենց Սիրիայի կառավարությունն էլ է ուզում, որը հաջողությամբ ամրագրում է իր տարածքներն արևմուտքում և ուզում է նույնն անել արելքում: Ռաքքայի նկատմամբ հավակնություն ունեն նաև «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնք հիմա քաղաքի համար մարտ են վարում և պատրաստվում են այն միացնել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներին:

Այդպիսով, հիմա որոշվում է հարցը՝ ով կվերահսկի Սիրիայի այդ մասը, երբ ԴԱԻՇ-ը պարտվի: Ոչ միայն Թուրքիան, այլև Սիրիայի կառավարությունը և Մոսկվան ուզում են խոչընդոտել նրան, որ ընդլայնվի և ամրապնդվի քրդերի և արաբ սուննիների վերահսկողության տակ գտնվող տարածքը, որոնց աջակցում է Ամերիկան: Սիրիայի արևելյան շրջաններով, որոնք լքում է պարտվող ԴԱԻՇ-ը, Իրանը ևս հետքրքրված է: Նա գաղտագողի արդեն վերահսկողության տակ է վերցնում սահմանից այն կողմ գտնվող շրջանները (Մոսուլի շուրջ Հյուսիսային Իրաքում):

Ամերիկացիներին ու քրդերին վախեցնելու ռուսական փորձը այդ նոր պատերազմի մաս է, ինչպեսև մյուս ֆենոմենը: Խոսքը Սիրիայում նպատակակետերի իրանական հրթիռային գնդակոծությունների մասին է: Սիրիայի ուղղությամբ իրաքյան տարածքով հասցվող հարվածներն Իրանից ուղերձ են, որոնց հասցեատերերը, հնարավոր է, նորից ամերիկացիներն են, հնարավոր է՝ սաուդցիները կամ իսրայելցիները: Երկու դեպքում գործ ունենք ուժի ցուցադրության հետ, թեև այդ իմաստով Մոսկվայի և Թեհրանի հնարավորություններն անհամեմատ քիչ են, քան ԱՄՆ-ինը:

Բայց նրանք ուրիշ բան ունեն՝ վճռականություն և գոնե միջնաժամկետ ծրագիր, ինչը Թրամփի վարչակազմը չունի: Իսկ վերջնական հաջողության համար այդ ծրագիրը կարող է շատ ավելի կարևոր լինել: Այնպես որ, ըստ ամենայնի, մենք կխուսափենք Երրորդ համաշխարհային պատերազմից, ինչը չես ասի պարտության մասին, որին քաոսային Վաշինգտոնին կմատնեն ռուսները և իրանցիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում