Գերմանիայում սահմանափակ քանակությամբ զրո եվրո արժողությամբ թղթադրամ են թողարկել: Այս մասին հայտնում է Neue Osnabrücker Zeitung-ը:
5000 օրինակով թողարկված թղթադրամը վաճառվում է 2.5 եվրոյով:
Թղթադրամը ստեղծվել է որպես զբոսաշրջային հուշանվեր կոլեկցիոներների և Շլեզվիգ-Հոլշտեյն դաշնային երկրամասի մայրաքաղաք այցելողների համար: Այն ունի պաշտպանիչ բոլոր շերտերը, այդ թվում` ջրային նշանները և հոլոգրամները: Եվրոյի վրա պատկերված է Գերմանիայի ռազմածովային ուժերի ուսումնական առագաստանավը:
Նշվում է, որ թղթադրամը վճարային միջոց չէ, սակայն Եվրոպական կենտրոնական բանկը պաշտոնապես այն թողարկելու թույլտվություն տվել է: