Պակիստանի արևելքում ավելի քան 100 մարդ է զոհվել բենզինատարի հրդեհվելու հետևանքով: Այս մասին հայտնում է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարարական ծառայության աշխատակիցներին:
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է Փենջաբ նահանգում: Առնվազն 123 մարդ է զոհվել: 40 մարդ է տուժել, նրանց մեծ մասը հոսպիտալացավել է մարմնի 70%-ի այրվածքներով:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչները հավաքվել են շրջված բենզինատարի մոտ՝ հավաքելու մայրուղու վրա դրանից արտահոսած վառելիքը: Ականատեսների խոսքով՝ որոշ մարդիկ ծխախոտ են ծխել, ինչը կարող էր հրդեհ առաջացնել: Հրդեհն ընդգրկել է տասնյակ ավտոմեքենաներ: