Հունիսի 24-ին՝ մոտ ժամը 23.30-ին, Երևանում կրակոցներ են հնչել:
shamshyan.com –ի հաղորդմամբ՝ անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան ուղղությամբ` կրակելով պատուհանին: Կրակոցների արդյունքում նշված հասցեից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ոստիկանության ծառայողական մեքենայով` թևի մասում ստացված հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանց են տեղափոխել 26-ամյա Վահագն Գրիգորյանին:
Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները: