Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

Կակոկրատական հասարակարգ ենք․Որն է Հայաստանի անհաջողության պատճառը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

– Պարոն Մեսրոբյան, Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, դեռևս 2015թ-ին զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 98 միլիարդ դոլար: Ըստ որում՝ տարեցտարի այս ցուցանիշի տարեկան մասնաբաժինն ավելացել է։ Փաստորեն, կարող ենք ասել, որ սա նույնիսկ Հայաստանի արտաքին պարտքը երկու անգամ գերազանցող թիվ է։ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական պայմաններում արդյո՞ք նկատելի չեն նման անօրինական գործարքների հետևանքները և ըստ Ձեզ՝ ինչ վտանգավոր միտում է սա հետապնդում։

Ես միշտ վերապահումներով եմ վերաբերվում նման տեսակի ՀԿ-ների ցանկացած հետազոտության։ Երբ նման կազմակերպություններ ինչ-որ թվերի մասին են հայտարարում ՝ ինձ միշտ հետաքրքրում է այդ թվերի կառուցվածքը, օրինակ՝ դրանից որ մասն է, որ գնացել է օֆշոր, որ մասն է գնացել ինչ-որ պետություններ, որ ոլորտներից է գումարը գնացել, իսկ նման բաներ որպես կանոն չեն նշում, եթե երբեմն էլ նշում են, ապա շատ ընդհանուր լղոզված ձևով, դրա համար պետք է քննարկել ոչ թե կոնկրետ թվերը, այլ հենց երևույթը։ Այսպես․ կապիտալն իր էությամբ միշտ աշխատում է դուրս գալ իր համար ազատականացված տարածքներ, և օֆշորները, որ ստեղծվել են, և աշխարհը պաշտոնական ձևով իբրև թե պայքարում է դրա դեմ, դրանք այսպես կոչված՝ միջանկյալ պոմպեր են, որոնք քաշում են գումարներ տարբեր պետություններից, բայց այն գումարները, որոնք քաշում են, այդ գումարների մեծ մասը կազմում է անօրինական ձևով ձեռք բերվածները։ Օֆշորներն ամբողջ աշխարհում ֆինանսական հոսքերի կենտրոնացման և վերաբաշխման կենտրոններ են և պատահական չէ, որ ամբողջ աշխարհը, բառիս բուն իմաստով, լցված է օֆշորներով։ Բնական է, որ այն պետությունները, որտեղ մեծ է այդ ստվերային գումարները, և որոնք չեն ստեղծում բարենպաստ պայմաններ ներդրումների համար, ապա գումարների հիմնական հոսքը դեպի օֆշորներ հենց այդտեղից է գնում։ Հայաստանի համար դա շատ օրհասական խնդիր է և դա լուծման մի քանի շերտ ունի, այսինքն՝ ոչ միայն կառավարման խնդիր կա, այլ նաև՝ մեր պետությունում ներքին միջավայրը փոխելու խնդիր։

– ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այս ՀԿ-ի հրապարակած տվյալները որևէ ձևով քննության չառան և չպարզեցին, թե անօրինական ճանապարհով ինչպես է ստացվել, որ այդքան գումար դուրս է բերվել Հայաստանից։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ նման գործելաոճը շարունակվում է նաև այժմ և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկը պատասխանատվություն չկրի նման անօրինական գործարքների համար։

– Ցանկացած պետական կառույց իր գործառույթները պետք է հավուր պատշաճի կատարի, այդ թվում նաև կապիտալի արտահանման մասով, բայց ինձ այստեղ ավելի շատ մտահոգում է այն, որ 1991թ-ից Հայաստանում ստեղծվել է մի միջավայր, որը նպաստում է նախ անօրինական կապիտալի ձևավորմանը և որպես հետևանք՝ նաև անօրինական կապիտալի արտահանմանը։ Սկզբում մենք պետք է այդ միջավայրի դեմ պայքարենք, քանզի դրա պատճառներն են ինձ մտահոգում։

– Իսկ որո՞նք են այդ պատճառները, ինչի՞ց է այս ամենը ծագել։

– 1991թ-ից Հայաստանում ստեղծվել կակոկրատական մթնոլորտ, կակոկրատական միջավայր, որը նշանակում է, որ մեզ մոտ թե՛ բիզնես, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր և թե՛ մնացյալ բոլոր ասպարեզներում հաղթել է կակոկրատական մոտեցումը, դա այն է, երբ անարժանիները իրենց հարմարավետ են զգում Հայաստանում, իսկ արժանավորները՝ ոչ։ Բնական է՝ անարժանիների ստեղծած մթնոլորտը միշտ լեցուն է բացասական հետևանքներով, այդ թվում նաև կապիտալի ձևավորման և փախուստի իմաստով։ Եթե մենք այս կարևորագույն խնդրի արմատը չփոխենք, եթե պետականաստեղծ մոտեցումով չառաջնորդվենք, ապա այդ կակոկրատականը մեզ մոտ միշտ բերելու է նման վտանգավոր հետևանքների։ Վերջիվերջո, մեզ մոտ ոչ միայն կապիտալի, այլև բնակչության արտահոսք կա, արտագաղթ կա։ Մեզանում սա էլ է կակոկրատական միջավայրի հաղթանակի ապացույց։ Կան բավականին շատ մարդիկ, ովքեր ֆինանսապես ապահովված են, սակայն Հայաստանից թողնում-հեռանում են, և որի համար հիմնական երկու պատճառ են նշում, մեկը՝ անարդարությունն է, իսկ երկրորդը՝ հաճախ, առավել ևս երիտասարդ ծնողներն ասում են՝ իրենք չեն ուզում, որ իրենց երեխայի ճակատագիրը կախված լինի այս կամ այն օլիգարխից։ Մեզ մոտ այդ կակոկրատական հասարակարգն է։ Ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր ոլորտների մեջ իշխում են միայն անարժանիները՝ ոչ, բայց չենք կարող նաև չասել, որ արժանիները ոչ որոշիչ փոքրամասնություն են կազմում։ Նման պարագայում մարդիկ ինչպե՞ս կարող են չմտածել արտագաղթի մասին։ Սրա մասին բազմիցս ահազանգել ենք, բայց ինչ օգուտ՝ սայլը տեղից չի շարժվում։ Բոլոր անարժանիների արդյունքն անհաջողությունն է, և հիմա էլ Հայաստանի անհաջողությունները գալիս են ասելու, որ բոլոր ասպարեզներում իշխում են անարժանիները։

– Իսկ նման միջավայրից դուրս գալու ի՞նչ տարբերակներ եք առաջարկում, որո՞նք են իրավիճակը փոխելու, այս խնդիրները կարգավորելու լուծման ճանապարհները։

– Առաջինը՝ նայեք ինչքան անորակ ԶԼՄ-ներ կան, բանի պետք չեկող հեռուստատեսությունը, սերիալը սերիալի հետևից են ցույց տալիս և ոչ մի կարգին լրատվություն չեն ապահովում, մինչդեռ, լրագրողությունը այն մուլտիպլիկատորն է, որը կարող է նպաստել այս կամ այն վերափոխմանը, այսինքն՝ լուծման ճանապարհներից մեկն այն է, որ նույն լրագրողական ոլորտի առաջնորդները պետք է հավաքվեն, կարողանան իրենց մեջ ուժ գտնեն և պայմանավորվեն լրագրողական մի շարք նորմերի մասին, որպեսզի կամաց-կամաց դեպի հասարակություն գնան կառուցողական, դրական ազդակներ, ոչ թե բամբասանքի տիրույթում գտնվող նորությունները։ Լրագրողական համայնքը պետք է կարողանա համախմբվի և օգնի իրավիճակ փոխելուն, բայց դա չեն անում։

Երկրորդը՝ Հայաստանում պետք է մի սկզբունք մտցնենք, անգամ Սահմանադրության մեջ պետք է դա ամրագրել՝ սեփական գլխով պատասխանատվություն։ Օրինակ՝ եթե ինչ-որ իշխանավոր խոստում է տալիս, պետք է ասի դրա էությունն ու ժամկետները, իսկ եթե չկատարվեց՝ առնվազն պետք է հրաժարական ներկայացնի, նույնը և ընդդիմությունը, նույնը և քաղաքացիական հասարակությունը և այլն, թե չէ ստացվում է, որ մեզ մոտ ամբախ-զամբախ խոսելը դարձել է առօրյա նորմ։ Իշխանությունը որ իր տված խոստումը չի կատարում, գցում է միջազգային իրավիճակի վրա, ընդդիմությունը խոստումը չի կատարում՝ գցում է իշխանության վրա, բիզնես ոլորտում գցում են օրենքների ու միջազգային կոնյուկտուրայի վրա, ու այսպես տարբեր ոլորտներում շղթայական ռեակցիա է գնում։

Այն պահից, երբ իշխանական կամ ընդդիմադիր կուսակցության առաջնորդների, ազգի փրկիչների, պայծառ ապագայի համար պայքարողների կամ նախարարի թեկնածուների սով լինի, ապա նշանակելու է, որ մենք վերջապես լրջացել ենք և պատրաստվում ենք արժանիներին ներգրավվել և զարգանալ, հակառակ դեպքում, ինչպես արդեն ասացի, մենք կակոկրատական համակարգում ենք և այդտեղ էլ կմնանք, մինչև պետության փլուզումը, քանի որ անարժանիները, բացի անհաջողություններից, այլ բանի ունակ չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում