Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

«Հայաստանում «Ռոսկոմնադզոր» չկա, մեր հասարակությունը պատրաստ չէ համացանցի արգելափակմանը»

«Ռուսաստանում, ընդհանրապես, մի քանի տիպի արգելափակումներ կան։ Կան Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության որոշումով, դատարանի որոշումով արգելափակումներ, երբ կոնկրետ կայքը կամ ինչ-որ մի էջ ճանաչվում է օրենքը խախտող, և դատարանի որոշմամբ պարտադրվում է դրա արգելափակումը և կա նաև արտադատարանական արգելափակում, ինչպիսին են, օրինակ, «Ռոսկոմնադզոր»-ի արգելափակումները։

«Ռոսկոմնադզոր»-ը, փաստացի, առավել լուրջ իրավասություններ ունի, այն արտադատարանական արգելափակումներ է իրականացնում, այսինքն՝ «Ռոսկոմնադզոր»-ը՝ որպես կառույց ինքնուրույն կարող է որոշել փակել ինչ-որ մի կայք, ընդ որում՝ բավականին լուրջ և աղմկահարույց արգելափակումներ են եղել, օրինակ, մի որոշ ժամանակով փակել էր Վիքիպեդիան մարիխուաննայի մասին հրապարակված մի հոդվածի պատճառով»,- նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Ռուսաստանում «Google»-ի արգելափակման մասին։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում հունիսի 22-ին երկու ժամով արգելափակվել էր «Google» գլխավոր համաշխարհային որոնողական կայքի ռուսական տարբերակը։ Ռուսաստանում համացանցից օգտվողները չէին կարողանում օգտվել այդ էջից։ Այն արգելափակվել էր «Ռոսկոմնադզոր»-ի կողմից: Ինչպես պարզվեց, գործակալությունը ցանկանում էր հասանելիությունից հանել բուքմեյքերական ընկերության գովազդը: Այն արգելվածների ցանկում էր հայտնվել դեռ անցած տարի, բայց արգելափակել որոշել են միայն հիմա: «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտարարել էր, որ «Google»-ը տուժել է, որովհետև հղում էր արգելափակված կայքի։

«Պաշտոնապես ներկայացվել է այդպես, որ այդ դոմեյնը redirect է եղել, այսինքն՝ երբ մտնում եք մի կայք, սակայն այդ կայքից ավտոմատ կերպով գցում է և ուղղորդում է ուրիշ հասցե։ Չի բացառվում, որ խնդիրն իսկապես տեխնիկական է եղել, բայց, այդուհանդերձ, ռուսաստանյան որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, թե դա միտումնավոր են արել, այսինքն՝ փորձել են ստուգել հասարակական տրամադրությունները՝ «Google»-ի փակման հետ կապված»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը։

Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանում ևս որոշվի արգելափակել «Google»-ը կամ նմանատիպ այլ կայքեր։ Մեր այս հարցին ի պատասխան տեղեկատվական անվտանգության փորձագետը շեշտեց, որ նախ և առաջ Հայաստանում չկա «Ռոսկոմնադզոր»-ի նման կառույց, և երկրորդ՝ չկան նաև այդպիսի իրավական հիմքեր։

«Հայաստանում ոչ դատարանական պրակտիկա կա արգելափակումների, և առավել ևս՝ ոչ էլ նման մարմին կա, որը կարող է արտադատարանական արգելափակումներ իրականացնի «Ռոսկոմնադզոր»-ի նման, այսինքն՝ մեզ մոտ ընդհանրապես ոչ մի կայք չի արգելափակվում։ Տեսականորեն կարող է պատահի, որ հետագայում լինեն, բայց ներկա դրությամբ այդպիսի նախադրյալներ դեռևս չկան»,- ասաց Սամվել Մարտիրոսյանն ու հույս հայտնեց, որ, համենայնդեպս, մոտ ապագայում հայաստանյան օգտատերերը նմանօրինակ խնդիրների առջև կանգնած չեն լինի՝ «պետական մակարդակով այդպիսի մտադրություն չի նկատվել»։

«Օրինակ՝ մոտ մեկ, մեկուկես տարի առաջ փորձ եղավ արգելափակում մտցնել օնլայն խաղատների հետ կապված, այսինքն՝ առաջարկում էին արգելափակել այն օնլայն կազինոները, որոնք լիցենզիա չունեն, բայց դա փաստացի չընդունվեց, այսինքն՝ Հայաստանն այդ ճանապարհով չգնաց։ Բացի այդ՝ մի դեպք էլ եղավ 2016թ-ի հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, երբ շուրջ 40 րոպեով արգելափակվեց Ֆեյսբուքը, այն էլ ոչ բոլոր օգտատերերի մոտ, միայն մի մասն ուներ այդ խնդիրը, որը ավելի ուշ, սակայն, վերականգնվեց։ Վերջին տևական ժամանակաշրջանում միայն այդ երկու դեպքերն են եղել, որ կարող եմ հիշատակել, բայց դրա տակ ինչ-որ օրենսդրական հիմքեր չեն եղել, և առավել ևս՝ պրովայդերները զինված չեն այդպիսի մեթոդներով, որ կարողանան լուրջ արգելափակումներ անել։ Հայաստանում ոչ վերևներից է եղել արգելափակելու հետ կապված որոշում, ոչ էլ մեր հասարակությունն է դրան պատրաստ»,-եզրափակեց նա։

Նշենք նաև, որ ներկայումս «Google»-ը նորից գործում է ռուսական տիրույթում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում