Չինաստանի Սիչուան գավառում սողանքի հետևանքով առնվազն 15 մարզ է զոհվել, ավելի քան 120 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակից 15 մարդու մարմին են հանել:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում, Սիչուան գավառի Մաոսյան գյուղում: Տուժել է 62 տնային տնտեսություն:
Գործակալության տեղեկությամբ՝ ներկայումս փրկվածների որոնումներին 1 000-ից ավել մարդ է մասնակցում: