Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիրներ նվաճեցին:
Կազան քաղաքում կայացած խաղում Մեքսիկայի հավաքականը Ռուսաստանի հավաքականին հաղթեց 2:1 հաշվով: Մեքսիկացիների կազմում աչքի ընկան Արաուխոն և Լոզանոն: Ռուսաստանի թիմի կազմում միակ գնդակը խփեց Սամեդովը: Մեքսիկայի ընտրանին A ենթախմբում հավաքեց 7 միավոր և կաշուրնակի պայքարը կիսաեզրափակչում:
Միաժամանակ ընթացող Նոր Զելանդիա-Պորտուգալիայի խաղում հաղթեցին պորտուգալացիները, ովքեր 4 անպատասխան գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը: Եվրոպայի գործող չեմպիոնների կազմում գոլերը խփեցին Ռոնալդուն, Բերնանդուն, Նանին և Անդրե Սիլվան: Պորտուգալիան նույնապես հավաքեց 7 միավոր և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հունիսի 28-ին և 29-ին: