Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Իրանը Հարավային Կովկասում ուզում է տեսնել ուժեղ Հայաստան և թույլ Ադրբեջան

Իրանը կարո՞ղ է փոխել իր մոտեցումները կամ քաղաքական շեշտադրումները արցախյան հիմնախնդրի առնչությամբ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանը հատկապես 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո խորացնում է իր հարաբերություններն այն պետությունների կամ դաշինքների հետ, որոնք ունեն ընդգծված հակաիրանական կեցվածք:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Իրանի դիվանագիտական դիրքորոշումներն ընդհանրապես խիստ հավասարակշռված են լինում: Բայց եթե Իրանի արտգործնախարարության խոսնակի վերջին հայտարարությունը ընդունենք՝ որպես Իրանի պաշտոնական դիրքորոշում, ապա ակնհայտ է դառնում, որ Իրանը կողմ է առկա ստատուս-քվոյի պահպանմանը:

«Իրանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն իր մեջ պարունակում էր շեշտադրումներ առ այն, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Արցախի բնակչության ձգտումները և կարծիքը: Այս իմաստով ակնհայտ է՝ իրանական քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ ընդհանրապես և նաև Արցախյան հակամարտության ուղղությամբ միտված է, ըստ էության, պահպանելու առկա ստատուս-քվոն, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պարբերաբար վարում է ակնհայտ և նաև ծածուկ հակաիրանական ուղեգիծ: Այս համատեքստում թե՛ Իսրայելի վարչապետի այցը Ադրբեջան, թե՛ Իլհամ Ալիևի մասնակցությունը Էր-Ռիյադում կայացած հակաիրանական դաշինքի ստեղծման գործընթացներին որոշակի ազդեցություն են թողնում Իրանի դիրքորոշումների վրա»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Մասնագետի խոսքերով՝ իրանցիները շատ դեպքերում հայտարարություններ չեն անում իրենց գործողությունների վերաբերյալ, կամ այդ հայտարարությունները կարող են լինել չափազանց հեղհեղուկ հարթության մեջ, բայց այս բոլոր հանգամանքները հաշվի են առնվում իրական դաշտում՝ այնտեղ, որտեղ Իրանը գործում է:

«Իրանցիները հստակ գիտակցում են, որ ադրբեջանական հանրապետությունը, ըստ էության, հակաիրանական կազմավորում է, այնքանով հակաիրանական, որքանով հակահայկական է: Եթե նույնիսկ իրանցիները երբեմն ստիպված են լինում մեղմել իրենց վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ, դա չի ազդում Իրանի ընդհանուր դիրքորոշման վրա: Այդ դիրքորոշումը հետևյալն է՝ Հարավային Կովկասում ունենալ հնարավորին ուժեղ Հայաստան, որի հետ Իրանը կառուցում է բարեկամական հարաբերություններ, և հնարավորին թույլ Ադրբեջան, քանի որ այս պետությունը շատ հարցերում դաշնակցում կամ գործակցում է Իրանի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշումներ ունեցող այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Իսրայելի պետությունը, Սաուդյան Արաբիան՝ շատ դեպքերում իր տարածքը տրամադրելով որպես պլացդարմ հակաիրանական գործողությունների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում