Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իշխանության զոռբայությունն ու «Ծռության» ուրվականը

Ամեն ինչ հանգում է նրան, որ 2018թ-ին իշխանության ձևավորումը տեղի է ունենալու ներհամակարգային գործընթացների արդյունքում` առանց ընդդիմության և հասարակության մասնակցության: Իշխանության ներկայացուցիչներն, իհարկե, հղում են անում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա` ասելով, թե ստացել են հանրության վստահության մանդատը: Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ ՀՀԿ գործիչները ճիշտ են ու ընտրությունների արդյունքներն արտահայտում են հանրային տրամադրությունները, ապա նույնիսկ այդ դեպքում հարկադրված ենք արձանագրել, որ այդ վստահության մանդատը շատ կարճաժամկետ էֆեկտ ունի և առնվազն խորհրդարանական կառավարման անցնելուց հետո կորցնում է իր քաղաքական նշանակությունը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն քարոզարշավի օրակարգային հարց չի դարձրել նոր իշխանության ձևավորման խնդիրը և հասարակությանն անկեղծորեն չի ասել, թե հաղթելու դեպքում իր որ գործիչն է հինգ տարվա կտրվածքով ղեկավարելու երկիրը:

Գործնականում հնարավոր է`մարդիկ ձայն են տվել ՀՀԿ-ին, որովհետև կարծել են, թե այդ կուսակցության քարոզարշավի հրապարակային հիմնական դեմքը` Կարեն Կարապետանը, Սերժ Սարգսյանին հեռացնելու է իշխանությունից: Հիմա եթե 2018-ին Կարեն Կարապետյանը վարչապետ չի մնալու կամ մնալու է, բայց ինչպես Գալուստ Սահակյանն է ասում, երկիրն ինչ-որ մեխանիզմով շարունակելու է ղեկավարել Սերժ Սարգսյանը, ապա խորհրդարանական ընտրությունների արդյունքները կորցնում են իրենց լեգիտիմությունը` առնվազն քաղաքական առումով:

Եթե խնդիրը դիտարկենք ավելի գլոբալ հարթության մեջ, ապա նման որակի քաղաքական գործընթացն և ընտրությունները չեն կարող զարգացում ապահովող իշխանության ծնունդ ապահովել: Մի խոսքով` քրեաօլիգարխիկ համակարգի ցանկացած տրասֆորմացիա` լինի Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի դեմքով, նոր իշխանության ձևավորման իմիտացիա է:

Դրա հետևանքը ճահճացումն է ու հանրային տրամադրությունների արմատականացման նոր վտանգը, մանավանդ, երբ ընդդիմությունը գործընթացի վրա ազդելու ռեսուրս չունի: Ընդդիմությունը (խոսքս, առաջին հերթին` «Ելք» դաշինքի մասին է) գործնականում հաջողելու մեկ շանս ունի` գտնել հասարակական կոնսոլիդացիա ապահովող ռացիոնալ բանաձև: Ընդ որում` «Ելքը» երկու պատասխանատու առաքելություն ունի` թույլ չտալ իշխանության վերարտադրություն համակարգային տրանսֆորմացիայի միջոցով և կանխել քաղաքական արմատականության նոր դրսևորումը: «Վերևից» և «ներքևից» թելադրվող այս երկու միտումներն էլ խիստ վտանգավոր են մեր պետության հեռանկարի համար: Այլ խոսքով` «Ելքը» պետք է նախապատրաստի ֆորս-մաժոր, ինչը որակապես կփոխի քաղաքական կոնֆիգուրացիան երկրում` գուցե խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով:

Եթե չլինի այդ ֆորս-մաժորն, ապա 2018-ի ապրիլից հետո երկրում ունենալու ենք քաղաքական ստագնացիա` ավելի զոռբայացած իշխանությամբ և նրան մարտահրավեր նետող «Ծռության» նոր ուրվականով: Այս վիճակն անթույլատրելի «շռայլություն» կլինի չհայտարարված պատերազմի մեջ գտնվող երկրի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում