Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

Դատավոր Բեկթաշյանի դաշնակցական և քրեական արմատները

Շատերին է ապշեցրել, թե Կենտրոնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արմեն Բեկթաշյանը երեկ «Նորք-Մարաշ» զինված խմբի դատավարության ժամանակ ինչպես է նվաստացրել այս գործով ամբաստանյալ, նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, ըստ էության, հաշմանդամի վերածված Վահան Շիրխանյանին: Նրա «մեղքն» այն է եղել, որ ոտքի չի կարողացել կանգնել, իսկ Բեկթաշյանը որոշել է, որ դա անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ, ու Շիրխանյանին հեռացրել է դատական նիստից:

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը անդրադարձել է խիստ «օրինապաշտ» դատավորի հայտարարագրին` հայտնաբերելով, որ Բեկթաշյանն ու նրա կինը պարբերաբար նվիրատվություններ են ստացել: Իհարկե, հարգում ենք անմեղության կանխավարկածը, սակայն կոռումպացված Հայաստանում, կարծում ենք, հասկանալի է, թե ինչ ծագում ունեն պաշտոնյաների, հատկապես դատավորների ստացած նվիրատվությունները:

Սակայն նվիրատվությունները Բեկթաշյանի կենսագրության, ավելի շուտ՝ ֆինանսական վիճակի տեսանելի, բացահայտված դրվագներն են, սակայն Կենտրոնի դատավորի կյանքը հարուստ է նաև այլ իրադարձություններով, որոնք ծանոթ չեն հանրությանը:

90-ականների կեսերին, երբ նա ուսանել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, աչքի է ընկել ոչ թե բարձր առաջադիմությամբ, այլ կրիմինալ վարքագծով. եղել է համալսարանը «նայողներից» մեկը ու հայտնվել է մի քանի սկանդալների կիզակետում և քրեական հետապնդումից խուսափել է ոստիկանությունում աշխատող իր բարձրաստիճան բարեկամի հովանավորության շնորհիվ: Բեկթաշյանի կրիմինալ գործունեությունը զուգորդվել է նրա դաշնակցական գործունեության հետ: Այդ թվերին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ակտիվորեն համագործակցել է ուսանողական կրիմինալ շրջանակների հետ:

Այս լույսի ներքո թերևս հասկանալի է դառնում, թե կրիմինալ և դաշնակցական բաղադրիչ ունեցող իշխանությունում ինչպես է տեղի ունեցել դատավոր Բեկթաշյանի պաշտոնական առաջխաղացումը: «Պատահական» մարդիկ չեն հայտնվում Կենտրոնի «էլիտար» դատարանում: Թերևս հասկանալի է, թե որտեղ է թաքնված նաև դատավորի երեկվա քինախնդրության արմատը:

Քիչ չեն նախկին ամբաստանյալները, ովքեր պատմում են դատական նիստերի ժամանակ այս դատավորի քրեական բառապաշարի և վարքագծի մասին: Չնայած այլ որակ դժվար էր ակնկալել այսօրվա իշխանություններից, որոնք ուղնուծուծով խրված են կրիմինալի մեջ:

 

Լուսանկարը՝ aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում