Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանում 2015թ.-ին տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ զինվորների կողմից բացված հումանիտար միջանցքներով Սուրից դուրս եկած 11 անչափահաս դատապարտվել է 36 տարվա ազատազրկման՝ քուրդ զինյալներին օգնելու մեղադրանքով: այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
11-17 տարեկան երեխաներին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն անդամակցելու համար:
Դատարանը պնդել է, որ միջանցքներից դուրս գալով՝ դեռահասները կապ են հաստատել քուրդ զինյալների հետ, սնունդ և անհրաժեշտ իրեր մատակարարել նրանց:
Բացի այդ՝ մեղադրող կողմը ապացույցներ է ներկայացրել, որ երեխաների հագուստների վրա պայթուցիկ սարքեր են եղել: Ի հակառակ դրա՝ պաշտպանող կողմը պնդում է, որ առկա ապացույցներն անբավարար են:
Երեխաները դատարանում պաշտպանական ճառ են ներկայացրել քրդերենով: Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունել: