Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

Վարչապետը փորձում է ուղեղի քաղցկեղը բուժել ճաղատության դեմ կիրառվող դեղամիջոցներով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը։

– Պարոն Առաքելյան, երկուշաբթի կառավարության ծրագիրը կհասնի Ազգային ժողով: Նախորդ տարի Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարության ծրագիրը ներառում է կարճաժամկետ և երկարաժամկետ փուլեր։ Կարճաժամկետ ծրագիրն արագ փոփոխություններին էր  ուղղված, իսկ երկարաժամկետ փուլը պետություն-մասնավոր սեկտոր-Սփյուռք ընդգրկումն է, որով կփորձեն պարզել` ինչպես են պատկերացնում, թե երկիրը ուր է գնալու։ Ի՞նչ սպասելիքներ կան այս ծրագրից, և արդյոք Սփյուռքը կներգրավվի՞, թե՞ ոչ:

– Կառավարության բարձրացրած ընդհանուր խնդիրների մեջ կան ակտուալ հարցադրումներ, որոնք առկա են իշխանության ձգտող բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում, թե՝ ուր ենք գնում, ինչ ծրագրեր ունենք և այլն: Ես հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը դեռ 2013-ի սեպտեմբերի 4-ին հայտարարեց, որ գնում ենք ԵՏՄ, մի թղթե նավակի վրա ենք բարձրացել, որն արդեն կիսախորտակված վիճակում է: Մի միություն է, որի շուրջ հավաքված պետությունների ղեկավարության հիմքում ընկած է մենիշխանությունը: Ուրիշ որևէ ընդհանուր կապ ԵՏՄ անդամ պետությունների միջև ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, թե ուր ենք գնում, այդ դեպքում մի փոքր այլ տեսանկյունից պետք է դիտարկենք: Եթե լուրջ կառուցողական մոտեցում ենք որդեգրում, ապա յուրաքանչյուր տնտեսական մոտեցում կամ բիզնես ծրագիր պետք է կառուցվի որոշակի հիմքի վրա, որը կարող է այդ ծրագիրն իր ուսերին պահել: Հիմնասյուներն են՝ բիզնես մթնոլորտը, իսկ բիզնես մթնոլորտը ապահովվում է ազատ դատարաններով, ազատ ընտրություններով, խոսքի ազատությամբ և այլն, և այլն, և այն, ինչ Հայաստանում այսօրվա դրությամբ գոյություն չունի: Հիմա Կարեն Կարապետյանը, իմ տպավորությամբ, փորձում է ուղեղի քաղցկեղ ունեցող օրգանիզմը բուժել ճաղատության դեմ կիրառվող դեղամիջոցներով: Այս քայլերը, լոզունգները և մտքերը, հարցադրումները գրեթե անլուծելի են: Ներդրումների մասին խոսեցին, բայց  տեսնում եք՝ այդ ներդրողների ակումբի մասնակիցներն ովքեր են. միայն Ռուսաստանից կիսակրիմինալ  դիվանագիտական անձնագրերով մարդիկ են: Նման առաջարկները, կոչերը քաղաքակիրթ երկրների մոտ որևէ հետաքրքրություն չեն առաջացրել:

– Կարեն Կարապետյանը նաև ասում էր, որ պետք է գա մարդ, որ աչքը աջ ու ձախ չնետի: Արդյոք հաջողվե՞լ է նման կառավարություն ձևավորել:

– Որպեսզի նման հարցեր հնարավոր լինի բարձրացնել, և դա ծիծաղ չառաջացնի, կառավարման օրգաններից՝ նախարար, թե մարզպետ, ովքեր քրեական անցյալ և ներկա ունեին, հեռացվեցին կառավարությունից: Դա արվեց այդ հարցը բարձրացնելու համար, որպեսզի ծիծաղ չառաջացնի: Իսկ թե արդյոք հնարավո՞ր է, որ այդպիսի մարդիկ գան և աջ ու ձախ չնայեն և միայն մեր պետության նպատակների մասին մտածեն՝ անձնական շահերի մասին չմտածելով, շատ լավ գաղափար է, բայց ներկայիս պայմաններում այդ գաղափարը աշխատող չէ, որովհետև բոլորս շատ լավ ծանոթ ենք Հայաստանի օլիգարխիկ համակարգին, որ իր ունեցվածքից մի փոքր մաս անգամ պատրաստ չէ կորցնելու՝ սուպերմարկետներ, բանկեր և այլն: Օլիգարխիկ ցանցի միջից որևէ օղակ ցույց տվեք, որ աշխատում է ժողովրդի համար: Այս համակարգը ստեղծվել է 15 տարի առաջ, և հանկարծ Կարեն Կարապետյանը, որ սկզբում եկավ Երևանի քաղաքապետ, հետո նրա մոտ չստացվեց՝ վերադարձավ Ռուսաստան, և իրեն հրավիրեցին, ինչպե՞ս կարող է այդ ամենը փոխել՝ չլինելով նախագահ և իր ձեռքում չունենալով ռեալ այն իշխանությունը, որը  պարզապես անհրաժեշտ է այդ ամենը կոտրելու և իրավական հիմքերի վրա բերելու: Նրա կողմից այս արտահայտությունը պոպուլիզմ է, հռետորաբանություն, մարդկանց փորձում են նոր հույսեր տալ, սակայն մարդիկ արդեն  հիասթափված են ամեն ինչից, և ես այսօրվա պարագայում կզարմանայի, որ մարդիկ հույսեր կապեին. եթե անգամ նոր իշխանություն գար, մարդկանց 70 տոկոսը նորից չէր հավատալու, որովհետև մի քանի իշխանություն, մի քանի նախագահ տեսել ենք, ամեն մի նախագահ եկել և նույն բանն է ասել, և նույն կերպ որևէ բան տեղից չի շարժվում, և որևէ հույս չկա, որ իշխանությունը կարող է այդ խնդիրներին լուծում տալ:

– Ի՞նչ եք կարծում՝ հակակոռուպցիոն նոր մարմինը կարո՞ղ է արդյոք արդյունավետ գործել, թե՞ դարձյալ այս ամենը հանրության մեջ ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է:

Հայաստանը շատ փոքր երկիր է: Իրականում Հայաստանում նման խնդիրներ լուծելու համար սարեր պետք չէ շուռ տալ: Հիշում եք՝ Սինգապուրի վարչապետ  Լի Կուան Յուն մի քանի ամսվա ընթացքում ընդհանրապես կոռուպցիա բառը վերացրեց: Սինգապուրը ինքը սկսեց կառավարել այն ժամանակ, երբ կոռուպցիայի մեջ թաղված էր երկիրը, և մի քանի ամսվա մեջ փոխեց, բայց դրա համար կան մեխանիզմներ, և այդ մեխանիզմները պետք է աշխատեն, ռեալ լինեն. այդ ատկատները, շրջանառությունը կանգնեցնելը շատ հեշտ է: Ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանը որպես երկիր կարգի բերելը շատ մեծ խնդիր չէ: Հիշում եմ՝ տարիներ առաջ՝ 90-ականներին, Միացյալ  Նահանգների դեսպանը հարցազրույց էր տալիս հեռուստատեսությամբ, և զրուցավարը հարցրեց՝ ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ է պետք, որ Հայաստանը դառնա քիչ թե շատ նորմալ երկիր: Ինքն ասաց՝ մեկ տարի, քանի որ այստեղ անելու գործ չկա, պարզապես կամք է պետք:

Այնպես որ, հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելը, իմ կարծիքով, հերթական նոր մի մեխանիզմ է, որը կկիրառվի ներկայիս իշխանության համար: Սա իմ կարծիքն է: Ռեալ կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորություն էլ նրանք չեն ունենա:

– Ձեր խոսքերից ճի՞շտ եմ հասկանում՝ այս կառավարությունը չի՞ հաջողելու:

– Հարցը այս կառավարության մեջ չէ, հարցը կոնկրետ Կարեն Կարապետյանի  մեջ չէ, որ ինչ-որ բան ճիշտ է անում, ինչ-որ բան՝ սխալ: Հարցն այն է, որ երկիրը, քաղաքական դաշտը, բիզնես մթնոլորտը փոխելու համար հիմքը պետք է ճիշտ կառուցվի, նոր դրանից հետո անցում կատարվի երկրորդ, երրորդ, չորրորդ, տասներորդ փուլին: Քաղաքագիտության յուրաքանչյուր դասագրքում գրված է՝ որոնք են դրա հիմքերը՝ ազատ դատարանը, խոսքի ազատությունը, ազատ ընտրությունները. դրանք չկան: Եթե սրանք չկան, լինի Կարեն Կարապետյան, թե նրա փոխարեն մեկ ուրիշը՝ չի հաջողելու: Խոսում են Սփյուռքի վերաբերմունքի մասին: Ես տեսնում եմ, որ վստահության չափաբաժինը այսօրվա իշխանությունները Սփյուռքի կողմից սպառել են, չկա, ինչի՞ մասին է խոսքը: Գուցե հաջողվի տասը մարդ գտնել, որ գլուխները կկախեն, բայց յոթ միլիոնանոց  սփյուռքը, որ աշխարհով ցրված է, 99  տոկոսը շատ լավ տեսնում է՝ ինչ է կատարվում, և հասկանում է, որ դա Հայաստանի համար աղետ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում