Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի և Պուտինի տարբեր ճանապարհները

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի «Պուտին» փաստագրական ֆիլմում Ռուսաստանի գործող նախագահը 21-րդ դարի «ամենամեծ աղետ» է համարել ԽՍՀՄ փլուզումը: Առաջին անգամ չէ, որ Պուտինը նման դիրքորոշում է արտահայտել: Սակայն նույն միտքը տարբեր ընկալում, խորհուրդ կարող է ունենալ տարբեր ժամանակահատվածներում:

Օրինակ՝ տարիներ առաջ վերը նշված կարծիքը կարող էր դիտվել բացառապես Պուտինի արժեքային համակարգի բացահայտման համատեքստում՝ չունենալով պրակտիկ քաղաքականության վրա ազդելու որևէ հեռանկար, եթե անգամ դրա հեղինակն ազդեցիկ պետության ղեկավար է: Կամ եթե նույնիսկ ԽՍՀՄ-ի հանդեպ նոստալգիան Պուտինի պաշտոնավարման առաջին շրջանում նրա քաղաքականության վրա ազդեցություն ուներ, ապա դա վերաբերում էր Ռուսաստանում խորհրդային տոտալիտար կառավարման ավանդույթների վերականգնմանը:

Ղրիմի փաստացի օկուպացիայից և ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում նոր Սառը պատերազմի շրջան է, և այդ հակամարտությանը Պուտինը փորձում է մասնակից դարձնել Կրեմլի պրոյեկտներին՝ ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, ԽՍՀՄ-ի փլուզումը «մեծ աղետ» համարելու արտահայտությունը միանգամայն այլ երանգ է ստանում, գործուն ազդեցություն է ունենում Ռուսաստանի պրակտիկ քաղաքականության վրա և առաջին հերթին՝ այն տարածքում, որտեղ գոյություն է ունեցել կործանված «չարիքի կայսրությունը»:

Դեռ տարիներ առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ահազանգել էր, որ Պուտինը նպատակ ունի վերածնել խորհրդային կայսրությունը: Սա իրականություն է բովանդակային առումով, սակայն Քլինթոնի ասածը կամ մյուս քաղաքական գործիչների ու փորձագետների նմանատիպ կարծիքները, կանխատեսումները չպետք է ընկալենք բառացի:

Խոսքն այն մասին չէ, որ ներկայումս գոյություն ունեցող պետությունները վերանալու են, և ստեղծվելու է նոր ԽՍՀՄ: Եթե անգամ Պուտինը նման անհագ ցանկություն ունենա, դա հնարավոր չէ աշխարհաքաղաքական, պատմական նոր իրավիճակում: Թեկուզ այն պատճառով, որ ռուսական կայսերականությունը հիմա չունի ծավալվելու այդ ռեսուրսը, գաղափարական այն «մագնիսը», որը կոմունիստական գաղափարախոսության նման կարող է միավորել «ինտեգրացիոն հումքին»՝ միլիոնավոր բանվորների ու գյուղացիների:

«Նոր ԽՍՀՄ»-ը, սակայն, գոյություն ունի: Դա ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն են, որոնք Կրեմլի համար լուծում են առնվազն երկու առանցքային խնդիր: Առաջինը ընթացիկ կամ կարճաժամկետ խնդիրն է, որի նպատակն այն է, որ ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրները փաստացի զրկվեն սուվերենության ատրիբուտներից՝ ինքնուրույն արտաքին և պաշտպանական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից:

Կրեմլի հեռանկարային ծրագիրը, ռազմավարական նպատակը շատ ավելի վտանգավոր է և հանգում է եվրասիական ինտեգրացիայում հայտնված երկրների զարգացման ռեսուրսի ոչնչացմանը: Հենց դա է ենթադրում զարգացման եվրասիական մոդելի ներդրումը, որն, ըստ էության, բացառում է մրցակցային ու մրցունակ պետության հեռանկարը:

Իրերի նման վիճակը գուցե չի սպառնում «ինքնատիպ» Ղազախստանի ու Բելառուսի, եվրոպական հավակնություններ չունեցող Տաջիկստանի ու Ղրղըզստանի անվտանգությանը, սակայն այդ ճանապարհը Հայաստանին տանում է փակուղի, ճահիճ, որտեղ խորտակվելու են ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախի անվտանգությունը, այլ նաև մեր ապագայի տեսլականը:

Մեր հասարակությունն իր կառուցվածքով եվրոպական է և իր պոտենցիալը կարող է ռեալիզացնել միայն եվրոպական քաղաքակրթական միջավայրում: Հայաստանի եվրոպական ճանապարհը զարգացման միակ ուղին է, որը մեր երկիրը կարող է դուրս բերել սլավոնա-թուրքական ճահճից:

Միանգամայն տարբեր են Պուտինի և Հայաստանի ճանապարհները: Հայաստանում չի կարող լինել որևէ իշխանություն կամ ընդդիմություն, որը խանդավառվի պուտինիզմով և ունենա Հայաստանի զարգացման տեսլական: Դա հակացուցված է ճիշտ այնպես, ինչպես Արմեն Աշոտյանի թեզը, թե՝ հնարավոր է եվրոպական պետություն կառուցել ԵՏՄ անդամ լինելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում