Wednesday, 24 04 2024
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի

Ղարաբաղյան ստատուս քվոյի չերչիլյան ոգին

Եվրամիության խոսնակը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման վերջին դեպքերի վերաբերյալ, և դրանում նշվում է, որ այդ դեպքերը ցույց են տալիս ստատուս քվոյի անկենսունակությունը:

Երբ խոսվում է ստատուս քվոյի անկենսունակության մասին, իսկ դրա մասին միջազգային կառույցները խոսում են պարբերաբար, ժամանակ առ ժամանակ, հատկապես հրադադարի խախտումներից հետո, ապա ակամայից մտաբերվում են Չերչիլի խոսքերը: Իհարկե, ոչ թե ստատուս քվոյի, այլ ժողովրդավարության մասին: Ժողովրդավարությունը պետական կառավարման լավագույն տարբերակը չէ, սակայն դրանից լավը չկա: Դա գուցե ոչ բառացի մեջբերումն է բրիտանացի հանրահայտ գործչի՝ համաշխարհային քաղաքականության պատմության մեծագույն դերակատարներից մեկի խոսքից, սակայն արտացոլում է իմաստը:

Եվ Չերչիլի ոգով ուզում ենք ասել, որ ստատուս քվոն գուցեև անկենսունակ է, գուցե ստատուս քվոն լավագույն տարբերակը չէ, բայց դրանից լավ տարբերակ, որն ունակ է կայունություն և հարաբերական խաղաղություն ապահովել, զերծ պահել տարածաշրջանը ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններից, իսկ Հայաստանի և Արցախի բնակչությանն էլ ուղղակի ոչնչացումից՝ ստատուս քվոն է:

Եվ դա ցույց տվեց նաև ապրիլյան պատերազմը, որովհետև ստատուս քվոյի շնորհիվ էր նաև, որ դիրքային նպաստավոր պայմանները հայկական զինուժին թույլ տվեցին հմուտ գործողությունների շնորհիվ ուշքի գալ հանկարծակի գրոհից, վերակազմակերպել պաշտպանությունը՝ այն դեպքում, երբ գրոհող հակառակորդը մի քանի անգամ գերազանցում էր թե՛ սպառազինության թվաքանակով ու որակով, թե՛ մարդուժով: Եվ եթե հայկական զինուժը չդիմադրեր Ադրբեջանին, ապա կասկած չկա, որ հինգ օր անց հրադադարի համաձայնելու փոխարեն՝ Ադրբեջանը շարունակելու էր, այսպես ասած, եռացնել տարածաշրջանը, որը հղի էր լինելու արդեն աշխարհաքաղաքական բախումով, քանի որ ներկայիս ստատուս քվոյի վրա մեծ հաշվով առկա է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժային մի շարք կենտրոնների նվազագույն մի փոխզիջում, որն էլ տալիս է թեկուզ հարաբերական կայունության հնարավորություն:

Ըստ այդմ, ևս մեկ անգամ կարիք կա թերևս անդրադառնալու չերչիլյան տրամաբանությանը՝ պարզապես այս դեպքում ոչ թե ժողովրդավարության, այլ ստատուս քվոյի մասով: Դրանից լավը այս պահին չկա և հազիվ թե լինի ապագայում, հետևաբար հրադադարի խախտումները կասեցնելու համար, Ադրբեջանին ռազմական շանտաժի քաղաքականությունից զրկելու համար, միաժամանակ նաև այդ քաղաքականության ռազմավարական հովանավոր Ռուսաստանին այդ հովանավորությունից վերջնականապես կտրելու համար՝ որովհետև ապրիլյան պատերազմը կտրեց Ռուսաստանին այդ հովանավորությունից դեռևս միայն մարտավարական իմաստով, անհրաժեշտ են նոր կենսունակ միջոցներ ու գործիքներ:

Միջազգային հանրությունից պահանջվում է այդ խնդրի լուծում, ընդ որում՝ ոչ միայն կայունության, Հայաստանի և Արցախի անվտանգության, այլ նաև հենց Եվրամիության անվտանգության համար:

Առանց դույզն-իսկ կասկածի հնարավոր է պնդել, որ Արցախի և Ադրբեջանի սահմանով անցնում է Եվրամիության անվտանգության առաջնագիծը, և այն խնդիրները, որ այնտեղ լուծում է հայկական բանակը, գործնականում հեռահար իմաստով նաև Եվրամիության խնդիրներն են, այդ թվում՝ ստատուս քվոյի պահպանությունը՝ որպես ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության կարևոր գրավական: Իսկ թեկուզ հարաբերական կայունության գրավականը հավասարակշռությունը պահելն է, ոչ թե այն խախտելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում