Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Այդ հնարավորությունն իշխանությունը կպաշտպանի ատամներով

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարել է, որ ֆրանսիական ընկերությունները հետաքրքրություն ունեն Հայաստանի էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում ներդրումներ կատարելու մասով, ուսումնասիրում են հեռանկարներն ու առաջիկա ամիսներին կհայտարարեն ներդրումային ծրագրերի մասին:

Թե որքանով է դեսպանի հայտարարությունը զուտ տնտեսական տեսանկյունից առարկայական՝ դժվար է ասել: Սակայն այդպիսի հայտարարություններն անկասկած, բացի զուտ տնտեսագիտական հաշվարկ ներկայացնելուց, նաև քաղաքական մեսիջներ են:

Օրինակ՝ 8 միլիարդ դոլարի հեռանկարի մասին ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը, երբ նա ելույթ էր ունենում այլընտրանքային էներգետիկայի վերաբերյալ համաժողովում: Կամ՝ մի քանի տարի առաջ Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ մեկի համար գազի գինը կարող է 400 դոլար լինել, մյուսի համար՝ 100, ամեն ինչ կախված է բանակցությունից՝ ասել էր նա: Ի դեպ, ասել էր այն ժամանակ, երբ Հայաստանը կնքում էր մինչև 2043 թվականը «Գազպրոմ»-ին բացառիկ իրավունքներ տալու պայմանագիրը:

Դեսպանների հայտարարությունները առաջին հերթին քաղաքական մեսիջներ են, որոնք տնտեսագիտական զուտ հիմնավորման տեսանկյունից կարող են լինել խոցելի, ոչ բավարար չափով համոզիչ, սակայն դրանցից հայտարարությունները չեն անլրջանում: Իսկ եթե դրանք, այդուհանդերձ, անլուրջ են, ապա Հայաստանի իշխանությունը ունի այդ անլրջությունը ոչ թե իր տարբեր տեղեկատվական խողովակների, սոցցանցային քարոզչական սուբյեկտների միջոցով «գեներացնելու», այլ ուղիղ և կոնկրետ արձագանքով «բացահայտելու» հնարավորություն:

Օրինակ՝ անո՞ւմ է որևէ երկրի դեսպան Հայաստանի համար որևէ շահեկան հայտարարություն, Հայաստանի իշխանությունը անմիջապես արձագանքում է դրան և հրապարակավ կոչ անում անցնել կոնկրետ քննարկումների: Այդտեղ արդեն կերևա՝ լո՞ւրջ հիմքով է եղել դեսպանի հայտարարությունը, թե՞ հայտարարությունը եղել է ընդամենը մանիպուլյացիա: Ի վերջո, պետք չէ բացառել նաև այդ տարրը, բայց դա հնարավոր է պարզել միայն կոնկրետ արձագանքով:

Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը, որն, ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, հայտարարում է, որ Հայաստանն ԱՄՆ-ից չի ստացել 8 միլիարդ դոլարի ներդրումների առաջարկ: Իսկ դեսպանի հայտարարությունն ի՞նչ է, առաջարկ չէ՞, թե՞ հեքիաթ: ԱՄՆ դեսպանը 8 միլիարդը սկուտեղի վրա՞ պետք է առաջարկեր Հայաստանի իշխանությանը, որ դա համարվեր առաջարկ, և լիներ կոնկրետ արձագանք: Առաջարկը, քաղաքական մեսիջով, հնչել է շատ հստակ: Գուցե կոնկրետ քննարկումների արդյունքում պարզվի, որ 8-ի փոխարեն կա իրականում ընդամենը 1 միլիարդի կամ 800 միլիոնի իրական ներուժ: Բայց դա պարզելու համար կոնկրետ արձագանք է պետք:

Բայց Հայաստանի իշխանությունը, որպես կանոն, խուսափում է այդպիսի կոնկրետ արձագանքներից: Դա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով՝ կա՛մ Հայաստանը զերծ է մնում դեսպաններին անհարմար վիճակի մեջ դնելուց և գերադասում է անձամբ հայտնվել անհարմար դրության մեջ, քան այդպիսի դրության մեջ դնել որևէ ազդեցիկ երկրի կամ կառույցի դեսպանի, կա՛մ Հայաստանի իշխանությունը վախենում է կոնկրետ քննարկումներից, քանի որ դրա ընթացքում կբացահայտվեն Հայաստանի զարգացման կոնկրետ հնարավորություններ և դրանց շատ կոնկրետ խոչընդոտներ:

Այդ պատճառով Հայաստանում արտերկրից որևէ դեսպանի այն հայտարարությանն են արագ և կոնկրետ արձագանքում, որը վերաբերում է ոչ թե Հայաստանի զարգացմանն անմիջական որևէ հնարավորության, այլ առնչվում է Հայաստանի կառավարման գործում անսահմանափակ իշխանության հնարավորությունը սահմանափակելուն:

Այդ հնարավորությունները Հայաստանի իշխանությունը կպաշտպանի ատամներով, ինչպես ցույց տվեց Եվրամիության դեսպանի վերջին թարմ դեպքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում