Պոլսո նոր պատրիարքի ընտրության գործընթացում կարևորագույն զարգացում է տեղի ունեցել՝ պատրիարքական աթոռը վերջապես դիմել է Թուրքիայի իշխանություններին: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:
Նամակը ստորագրել են տեղապահ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ Եպիսկոպոս Մաշալյանը: Նամակը Ստամբուլի կուսակալի գրասենյակին են հանձնել կրոնական ժողովի ներկայացուցիչները:
Հիմա Թուրքիայի հայ համայնքի ուշադրությունը կենտրոնացած է այս դիմումի հավանական արդյունքի վրա: Ակնկալվում է, որ Թուրքիայի իշխանությունները պատասխանը չեն ուշացնի, ու նաև բացառված չէ, որ տեղապահ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանն այցելի Ստամբուլի նահանգապետարան: