Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում պատասխանել է երկրպագուների հարցերին:
Երկրպագուներից մեկը Մխիթարյանին հարցրել է այն մասին` արդյո՞ք նա մտադիր է մոտ ապագայում ֆուտբոլային ակադեմիա բացել Հայաստանում:
Հայ ֆուտբոլիստը հետևյալ պատասխանն է տվել.
«Մտածել եմ այդ մասին և կցանկանամ ապագայում զարգացնել այդ գաղափարը հայ երեխաներին իմ ֆուտբոլային փիլիսոփայությունն ուսուցանելու համար»:
Մխիթարյանին նաև հարցրել են, թե որտեղ է իրեն տեսնում 15 տարի անց.
«Չեմ մտածել` ինչ եմ անելու կարիերաս ավարտելուց հետո, քանի որ դեռ երկար տարիներ ունեմ անցկացնելու որպես ֆուտբոլիստ»,- պատասխանել է Մխիթարյանը: