Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

ՀՅԴ-ն ատամ է ցույց տալիս ՀՀԿ-ին

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Երկիր Մեդիայի» եթերում օրեր առաջ հայտարարել է, որ դեսպան Սվիտալսկիի հայտնի հայտարարությանը ՀՀԿ արձագանքը չափից ավելի կոշտ էր:

Դաշնակցության այդ գնահատականը բավականին ուշագրավ է՝ նկատի ունենալով, որ այն վերաբերում է կոալիցիոն գործընկերոջ պահվածքին: Աղվան Վարդանյանը փաստորեն արտահայտում է դրա հետ անհամաձայնություն, իհարկե՝ ոչ ուղղակի, այլ, այսպես ասած, դիվանագիտական տողատակով:

Իսկ խոսքը վերաբերում է բավականին առանցքային խնդրի, քանի որ Սվիտալսկին Եվրամիության դեսպանն է, և արձագանքը փաստորեն վերաբերում է Եվրամիությանը: ՀՅԴ վերաբերմունքն էլ հասկանալի է՝ չնայած կոալիցիոն գործընկերությանը:

Բանն այն է, որ այժմ ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկեր է, սակայն որևէ երաշխիք չկա, որ 2018 թվականին իշխանության հարցի այս կամ այն հանգուցալուծումից հետո ՀՅԴ անհրաժեշտությունը ՀՀԿ-ի համար կարող է կտրուկ նվազել, և եթե անգամ կոալիցիան շարունակվի մինչև 2022 թվական, ինչպես պայմանավորվել են, ապա, միևնույն է, 2022 թվականից արդեն ՀՀԿ-ն իր ձեռքերը կհամարի ազատված: Դա նշանակում է, որ Դաշնակցությունն այդ դեպքում կարող է հայտնվել 2022 թվականին խորհրդարանում տեղ ունենալու խնդրի առաջ, անցողիկ շեմը հաղթահարելու խնդրի առաջ:

Իսկ Եվրամիության դեսպան Սվիտալսկին շոշափել է մեծ հաշվով հենց 2022 թվականի ընտրական գործընթացի խնդիրը: Այսինքն՝ ՀՅԴ-ն դեսպանի հայտարարության շահառուներից է՝ որպես քաղաքական ուժ, որն այսօր ՀՀԿ-ի հետ կոալիցիայում է և դրա շնորհիվ լուծում է որոշակի հարցեր, բայց վաղը կարող է էապես կախված լինել ընտրական համակարգից, մնալ այդ համակարգի «արժանահավատության» հույսին:

Ընդ որում, խնդիրն այստեղ այն է, որ ՀՀԿ-ն ինքն էլ թերևս չգիտի, թե ինչպիսի իրավիճակում է լինելու 2022-ից առաջ, ինչ ստատուս քվոյի, նաև միջազգային ինչ լեգիտիմության պայմաններում: Նաև առանցքային հարցերից մեկն այն է, թե 2022 թվականին ո՞ր քաղաքական ուժն է դիտվելու, այսպես ասած, որպես երկրորդ ուժ, ըստ այդմ՝ որպես շանթարգել հասարակության ընդդիմադիր տրամադրությունների համար:

Այսինքն՝ այստեղ ՀՅԴ մտավախությունը լոկ ՀՀԿ քմահաճույքը չէ, որին կուսակցությունը մի անգամ բախվել է հայ-թուրքական արձանագրությունների փուլում. երբ իշխանության շահը պահանջում է, ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի համար կոալիցիոն համաձայնությունները մղվում են երկրորդ պլան, եթե ՀՅԴ-ն անգամ ամբողջ Սփյուռքը ոտքի հանի Սերժ Սարգսյանի դեմ:

Աղվան Վարդանյանի հայտարարությունն այդպիսով ՀՅԴ հեռանկարային ռիսկերից ապահովագրվելու քայլ է, որն անկասկած լինելու է մարտավարություն, և Դաշնակցությունը պարբերաբար օգտագործելու է պատեհ առիթները թե՛ ՀՀԿ-ի մոտ երաշխիքները մեծացնելու, թե՛ դրսում երաշխիքային նախադրյալներ ստեղծելու համար՝ 2022 թվականին ընդառաջ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում