Լոնդոնյան Քեմդեն թաղամասում տարհանել են հինգ բազմաբնակարան բարձրահարկ շենքերի բնակիչների: Միայն Taplow համալիրից տարհանվել է 800 ընտանիք, հաղորդում է NTV-ն:
Հավանաբար, այդ բարձրահարկ շենքերում տեղադրվել էին նույն երեսապատման սալիկները, որոնք օգտագործվել են Grenfell Tower բնակելի երկնաքերի շինարարության ժամանակ:
Շինանյութի հետ կապված մտահոգություն հայտնել են անձամբ բնակիչները: Մարդկանց նախատեսվում է ժամանակավորապես տեղավորել Լոնդոնի հյուրանոցներում և այլ հաստատություններում: