Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կատար-Սաուդյան Արաբիա կոնֆլիկտը ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունները, մասնավորապես զարգացումները Կատարի շուրջ, ռազմական գործողությունների ակտիվացումը Սիրիայում և Իրաքում, ահաբեկչական հարձակումները Թեհրանում որքանո՞վ են փոխկապակցված:

– Այս ամենը, իհարկե, կապակցված է, բայց խնդիրն այն է, որ իրավիճակը ժամ առ ժամ փոխվում է, և տարածաշրջանային, և արտատարածաշրջանային մի շարք խաղացողներ Կատարի շուրջ վերջին զարգացումներից հետո փորձեցին վերանայել իրենց դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ: Դեռ վաղ է խոսել, բայց կա միտում, որ Կատարը կարող է ներգրավվել սիրիական հակամարտության կարգավորմանը Աստանայի բանակցությունների ձևաչափով, այսինքն՝ Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ ձևաչափը կդառնա քառակողմ: Շատ հետաքրքիր կլինի, եթե նման զարգացումներ տեղի ունենան: Սա կախված է այն հանգամանքից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ծոցում: Ծոցի հին խաղացողների կողմից ճնշումների գործադրումը Կատարի կոալիցիայի նկատմամբ կարող է հանգեցնել դրան, ինչն առայժմ վերջնական ձևավորված փաստ չէ:

– «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնեց Թեհրանի ահաբեկչությունների պատասխանատվությունը, բայց շատ փորձագետներ համոզված են, որ այդ հարձակումների թիկունքում կարող էր կանգնած լինել Սաուդյան Արաբիան: Կա՞ն արդյոք լուրջ փաստեր նման պնդում անելու համար:

– «Իսլամական պետությունը» ստանձնեց պատասխանատվությունը, բայց ռեսուրսների և ահաբեկչության իրականացման տեսանկյունից դա լուրջ աջակցություն է պահանջում, ինչի հնարավորությունն ունեին Սաուդյան Արաբիան կամ արտատարածաշրջանային ուժերը: Սա է պատճառը, որ բոլորը դիտում են այս հարձակումները՝ որպես դրսից ուղղորդված:

– Փաստորեն այս գործընթացները սկսվեցին Թրամփի՝ Ռիյադ կատարած այցից և այնտեղ կայացած հանդիպումներից հետո: Կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ նախագահը խախտեց հավասարակշռությունը Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև ու հիմա ավելի շատ շեշտը դնում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վրա: Չէ՞ որ Կատարը ևս միշտ կարևոր դաշնակից է եղել Միացյալ Նահանգների համար՝ հատկապես Օբամայի նախագահության տարիներին:

– Եկեք դեպքերից շատ առաջ չընկնենք: Կատարը շարունակում է դաշնակից մնալ, և ամերիկյան ռազմաբազան շարունակում է մնալ Կատարում: Խնդիրն այդ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև է, թե ով կարող է իր վրա վերցնել հիմնական դաշնակցի գործառույթը: Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ սաուդցիները կարողացել են համոզել ամերիկացիներին կամ խաղաքարտերն այնպես են դասավորել, որ իրենց վրա են վերցնում Միացյալ Նահանգների հիմնական դաշնակցի դերը: Բայց Կատարն էլ շատ հեշտ չի հանձնվում: Եթե հիշում եք, ժամանակին ԱՄՆ-ի բազան Սաուդյան Արաբիայում էր, որտեղից տեղափոխվեց Կատար: Հիմնական պատճառն այն էր, որ սաուդցիներն էին խնդրել տեղափոխել, քանի որ ազգաբնակչությունը դժգոհ էր ամերիկյան ներկայությունից: Իսկ Կատարում նման խնդիրներ չեն եղել ամերիկյան ռազմաբազայի հետ, ուստի լուրջ իրադարձություններ պիտի տեղի ունենան, որպեսզի սրա վերանայումը հնարավոր դառնա: Այս պահի դրությամբ նման նախապայման չկա: Եթե Կատարը փորձի շատ ինքնուրույն խաղալ, կարող է և լինել:

– Հայաստանի նախագահը մայիսի կեսերին՝ Ռիյադի գագաթնաժողովից և Կատարի դեմ դիվանագիտական դեմարշից օրեր առաջ, պաշտոնական այցով գտնվում էր Կատարում: Հայաստանի նախագահի այցը կարո՞ղ էր որևէ կապ ունենալ Կատարի և Սաուդյան Արաբիայի հակամարտության հետ:

– Հայաստանը փորձում է զարգացնել հարաբերություններ Ծոցի երկրների՝ Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի հետ: Տվյալ այցն այս տրամաբանության շրջանակներում է: Հայաստանի ներկայությունը Կատարում ապահովում է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատունը, բայց այսօր այս երկու երկրների միջև անգամ փոստային կապն է դադարեցված, հետևաբար կտրուկ վերանայման խնդիր է առաջացել նման գործառույթները հանձնելու, օրինակ, Քուվեյթի դեսպանատանը, քանի որ Քուվեյթն ավելի չեզոք դիրքորոշում ունի այս հակամարտության մեջ: Իմ կարծիքով՝ սա պետք է արագորեն վերանայվի, եթե փորձում ենք պահպանել հարաբերությունները Կատարի հետ, և քանի որ Կատարի հետ գործում է առանց վիզայի ռեժիմ, լավ կլինի, որ այդ հարաբերություններն արագորեն կարգավորվեն, և ստեղծվեն պայմաններ դիվանագիտական հարաբերությունները հետագայում էլ շարունակելու համար: Իսկ ԱՄԷ-ի և Կատարի հարաբերությունների պատճառով այդ երկրում իրականացվող մեր դիվանագիտական ծառայությունը հարցականի տակ է:

– Կարելի է ենթադրել՝ Կատարի հետ վիզային ռեժիմը չեղարկվեց այն պատճառով, որ կատարցի ներդրողները կարողանան ավելի հեշտ մուտք գործել Հայաստան:

– Դա տնտեսական բովանդակություն ուներ, ինչի հիմնական նպատակը նաև այցն էր: Դրանով կարգավորվում է ֆինանսատնտեսական հարաբերությունների ոլորտը, և վիզաների չեղարկումը պետք չի դիտարկել ահաբեկչության սպառնալիքների կամ հակաահաբեկչական գործողությունների համատեքստում:

– Կատարի հետ հարաբերությունների զարգացումը կարո՞ղ է հրահրել Սաուդյան Արաբիային Հայաստանի դեմ ինչ-որ գործողությունների:

– Իսկ ի՞նչ կարող է լինել: Չկան հարաբերություններ, որպեսզի դրանք խզվեն: Տարբեր ճակատներում, միջազգային հարթակներում հակահայկական դիրքորոշում եղել է և կմնա: Մենք անելիք ունեինք, որպեսզի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները լավացնեինք: Փորձեր արվել են: Հավանաբար հիմա էլ արվում են, բայց դրա մասին կոնկրետ տեղեկություններ առայժմ չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում