Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Ժառանգության» մայրամուտը անզուսպ PR-ի ֆոնին

Վաղը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Այն թերևս ամենատխուրն է կուսակցության պատմության մեջ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը վերջին տասը տարիներին առաջին անգամ համագումարն անցկացնում է՝ զրկված լինելով խորհրդարանական կուսակցության կարգավիճակից և իր վրա կրելով վերջին ընտրությունների ծանր պարտության կնիքը:

Նախագահական վերջին ընտրությունների ֆավորիտներից մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, գրեթե մնացել է առանց թիմի, սակայն դա այդքան սարսափելի չէր լինի, եթե նա ունենար ապագայի տեսլական:

Հենց ռացիոնալ օրակարգի բացակայությունն է «Ժառանգության» և մյուս բոլոր ձախողված կուսակցությունների ինստիտուցիոնալ ճգնաժամի պատճառը: Գործունեության և վարքագծի համարժեքության բացակայությունը Հովհաննիսյանը փորձում է լրացնել կեղծ օրակարգով, PR-ով:

Կուսակցությունների խոշորացման նրա թեզը լուրջ չքննարկվեց անգամ ՕՐՕ-ի գործընկերների շրջանակում, որովհետև նույնիսկ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը սեփական խոշորացման փորձից գիտեն, որ միավորումն ինքնանպատակ է և դատապարտված է ձախողման, եթե չունի ռացիոնալ մոտիվներ ու օրակարգ: Մյուսները նույնիսկ հեգնանքով ընդունեցին Րաֆֆու նախաձեռնությունը, որովհետև ակնհայտ է, որ զրո գումարը ցանկացած պարագայում չի կարող դրական թիվ դառնալ:

Վաղվա համագումարին և սեփական անձին կարևորություն տալուն էր միտված նաև Հովհաննիսյանի գրասենյակի երեկ տարածած հաղորդագրությունը, որում մասնավորապես կարդում ենք. «Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հրավերով Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելել է ԱՄՆ դեսպանատուն: Պաշտոնական այցի ընթացքում Միլսը և Հովհաննիսյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն ու հրատապ գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Երբ մարդն այնքան կարևորություն է տալիս իր անձին, որ շարքային, սովորական աշխատանքային հանդիպումը ներկայացնում է որպես պաշտոնական այց, ապա նրանից չի կարելի ակնկալել ռացիոնալ խոսք, ադեկվատ քաղաքական վարքագիծ: Քաղաքական գործիչը չի կարողանում հաղթահարել մի փոքրիկ ու համեստ կուսակցության ճգնաժամ, բայց իմիտացնում է, թե գերտերության դեսպանի հետ քննարկել է աշխարհի հարցերը:

Հատկապես PR-ի այս անզուսպ դրսևորման ֆոնին վաղվա համագումարը հաստատ դառնալու է «Ժառանգության» մայրամուտը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում