Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսաստանի դեսպանի հայտարարությունն օտար պետության միջամտություն չէ՞ր. Կայծ Մինասյան

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը մեծ սխալ է համարում ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչների վերջին ելույթները Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ՝ վերջինիս հայտնի հայտարարության առնչությամբ:

«Կարծում եմ, որ դա շատ մեծ սխալ էր: Նախ, նա այդքան կարևոր բան չասաց, իր խոսքում վիրավորական բան չկար: Երկրորդը, երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը երկու կամ երեք տարի առաջ դատապարտեց, բողոքեց, թե մարդու իրավունքների օտար միությունները, որ գոյություն ունեն Հայաստանում, սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, իրենց գործունեությունը լավը չէ, պետք է նրանց վտարել Հայաստանի հասարակությունից, այդ ժամանակ իշխանությունները չպատասխանեցին: Ուզում եմ հարցնել հանրապետականներին և իշխանություններին՝ արդյոք դա միջամություն չէ՞ր օտար պետության կողմից: Ինչո՞ւ մեկը ոտքի չելավ՝ ասելով, թե դա անընդունելի է, որ օտար պետությունը միջամտի ներքին քաղաքական և հասարակական կյանքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Կայծ Մինասյանը:

Հունիսի 15-ին Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված՝ ընտրական զարգացումներն ամփոփող համաժողովում, հայտարարել էր, որ Հայաստանում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կազմը պիտի փոխվի, և այդ մարմնի մեջ պիտի ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները շատ կոշտ արձագանքեցին դեսպան Սվիտալսկու այս հայտարարությանը՝ ասելով, թե դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին: ԵՄ դեսպանի խոսքերը դարձան հասարակական-քաղաքական լայն քննարկման թեմա՝ առաջացնելով մի քանի օր շարունակ տևած հեռահար բանավեճ մի կողմից դեսպան Սվիտալսկու, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում