Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահՎահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կամակերպությունում և Արցախի օդանավակայանում: Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանիտարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող ավիասարքավորումներին:
Բելգիացի սենատորը եղել է նաև «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում, շրջել մառաններում, արտադրամասերում, ծանոթացել արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև գործարանի հիմնադրմանպատմությունը:
Յորիս Պոշետն այնուհետև եղել է հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է հնավայրին, Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում լսել քաղաքի պատմությունը:
Այնուհետև Ստեփանակերտում պատգամավորն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղուսում են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը` Յորիս Պոշետը նշել է, որԱրցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել, որ «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում վստահաբար կդառնա Արցախի տնտեսության զարգացման բանալին: Իսկ իր աղոթքն առ Աստված Բելգիացիսենատորը հղել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: