Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Գյուղացիները մթերողներին չեն ծեծել, բայց հասկացրել են, որ 400 դրամով մթերում չի իրականացվելու

Ծիրանի մթերման գործընթացը բնավ էլ հարթ չի ընթանում, հակառակ պատկան մարմինների հավաստիացումների: Այսօր Արարատի մարզի մի քանի համայնքներում միջադեպեր են գրանցվել մթերողների ու  գյուղացիների միջև: Գյուղացիների խոսքերով՝ մթերողները չնախատեսվածից էժան գին են առաջարկում ծիրանի համար, որն այս սեզոնի համար աննախադեպ է: «Էսպես ոնց կլինի, մեքենան մտցրել է այգիս, ասում է՝ 400-500 դրամով տուր: Բայց ես ոնց ընտիր բերքս էդ գնով քցեմ ջուրը: Շուկայում գնում էս, տեսնում՝ էդ ընտիր ծիրանը 1500-ից պակաս չկա: Մեզ հիմարի տեղ են դրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին գյուղացիները: Նրանց խոսքերով՝ անցած տարի այսպես չէր: Հենց առաջին՝ ընտիր բերքը իրենք միշտ բարձր գնով են հանձնել և գոհ են մնացել: «Սաղ տարին չարչարվում ենք էս բերքի համար: Սաղ տարին Աստծո հետ կռիվ ենք տալիս, որ կարկուտ չգա, եղանակը չփչանա, որ էս օրվա օրով մի երկու կոպեկ աշխատենք, ոչ թե մեր բերքը թափենք ջուրը»,- հավելեցին գյուղացիները:

Ի դեպ, այսօր մամուլը գրել էր, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները փակել են գյուղից դուրս եկող ճանապարհները և թույլ չեն տալիս, որպեսզի ծիրանով բեռնված բեռնատարները դուրս գան գյուղից, քանի որ ծիրան արտահանող գործարարները խաբել են գյուղացիներին ու այսօր կտրուկ իջեցրել են ծիրանի մթերման գինը՝ այն դարձնելով 400 դրամ 1 կգ-ի դիմաց:

Գյուղացիները պահանջում են, որ գործարարները ծիրանը մթերեն նախօրոք պայմանավորված գնով: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի:

Ջրաշեն գյուղի գյուղապետ Արտյոմ Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վիճաբանություն չի եղել: Դա չափազանցված է: «Ոչ մի վիճաբանություն, առավել ևս ծեծկռտուք չի եղել: Առավոտյան մի քանի գյուղացի հավաքվել են իրար գլխի, բայց հետո համաձայնության են եկել: Հիմա մթերման գործընթացը նորմալ ընթանում է, մեքենաները կանգնած են, բերքահավաք է կատարվում»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ ներկայումս կիլոգրամը 500-600 դրամով մթերում է իրականացվում:

 

Լուսանկարը՝  shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում