Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

«Արդյունաբերությանը վերաբերվում են հայեցողաբար»․ ինչպես ստեղծել աշխատատեղ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը օրերս հայտարարել է, որ Հայաստանում երեք ամսում արդեն  3000 աշխատատեղ է ստեղծվել։ Նրա խոսքերով՝ այդ տվյալները պարզ են դարձել վերջին մոնիթորինգի արդյունքում, որն անցկացվել է երկու ամիս առաջ։

«Եթե իրականում այդ  3000 աշխատատեղը ստեղծվել է այս մի քանի ամսվա մեջ, ապա դա մեծ ցուցանիշ է, բայց երբ որ երկրումդ մասսայական գործազրկություն կա և պաշտոնական տվյալներով էլ՝ 18 % է կազմում, այսինքն՝ Հայաստանի յուրաքանչյուր 5-րդ մարդն աշխատանք է փնտրում, ապա դա  գոհացուցիչ չէ։  Օրինակ՝ թեթև արդյունաբերության մեջ, բնականաբար, տեղաշարժ կա, որովհետև և՛ Վանաձորում,  և՛ Գյումրիում մենք թեթև արդյունաբերական ձեռնարկություններ ունենք, որոնք նույնիսկ արտահանում են իրենց արտադրանքը, իսկ թե որքան մարդ է այնտեղ աշխատում, հստակ թիվ չեմ կարող ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախարարի ներկայացրած վերոնշյալ տվյալները կարո՞ղ ենք արժանահավատ համարել, և համատարած գործազրկության ֆոնին  որքանո՞վ է դա խնդիր լուծում։

Այս համատեքստում մեր այն դիտարկմանը, որ ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի օպտիմալացման  արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ են համալրելու գործազուրկների շարքերը, նրանց դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը կարգավորվի, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց․

«Պետական ապարատի աշխատողները հո միանգամից չեն կարող գնալ տնտեսական ոլորտում աշխատել, նրանք չինովնիկներ են, պետական ապարատում սովորած մարդիկ են, քաղծառայողներ են, իսկ, առհասարակ, ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնեմ՝ մինչև Հայաստանում մենք դեմքով չշրջվենք դեպի արդյունաբերությունը, և արդյունաբերությունը չդարձնենք համար մեկ օրակարգային խնդիրը, ապա Հայաստանում մասսայական աշխատատեղեր ստեղծելը  կդառնա լուրջ խնդիր։ Կառավարությունը պետք է արդյունաբերական քաղաքականությունը դարձնի իրենց գերխնդիրը։ Կլինի՞ արդյունաբերության նկատմամբ պետական հոգածությունը, պետական ներդրումներ կլինե՞ն, մասնավորին կներգրավվե՞ն,  եթե այո, ապա զարգացման, առաջ գնալու  մեծ շանսեր կլինի, դրա համար էլ հենց այդ ուղղությունը պետք է զարգացնենք ։ Օրինակ՝ հենց անցյալ տարի արդյունաբերությունը 6 %-ից  ավելի  աճ է տվել, ուրեմն պետք է այն ոլորտը, որը որ աճի տեմպեր ունի, դրա վրա կենտրոնացնենք մեր ուժերը և  ներդրումներ անենք, որպեսզի  նաև աշխատատեղերի ակնկալիքներ էլ ունենանք»։

«Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա արդյունքների (43-րդ տեղը) համեմատությամբ՝ բարելավել է իր դիրքերը 5 կետով: Այս մասին էլ օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել է  տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Վերջինս նաև հայտարարել է, որ 2008 թվականից սկսած ՀՀ կառավարությունը հաստատում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրերը, որոնք ուղղված են երկրում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելուն: Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատականներում:

Մինչդեռ հարկ ենք համարում նշել, որ  հայաստանյան տարբեր  փորձագետներ բազմիցս հայտարարել են, որ հատկապես վերջին տարիներին շատ տնտեսվարող սուբյեկտներ են դադարեցրել իրենց գործունեությունը և հարյուրավոր ՓՄՁ-ներ են փակվել։ Նման պարագայում որքանո՞վ է արդարացված մեզանում խոսել գործարար միջավայրի բարելավման մասին, կամ առհասրակ, արդյո՞ք այսօր Հայաստանում գործարար միջավայրը շահեկան դիրքում է գտնվում։  Այս համատեքստում Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում էլեկտրոնային կամ այլ տարբերակով ձեռնարկություն գրանցելը  իրականում հեշտ է, բայց այն խնդիրը, որ թե՛ նախկինում և թե՛ այս մի քանի ամիսների ընթացքում ներդրումները շատ քիչ են կազմել, վկայում է այն մասին, որ «ձեռնարկություն բացելն անհրաժեշտ և կենսական պայման է դարձել», իսկ որպեսզի անհրաժեշտ պայմանը  նաև բավարար պայման դառնա, դրա համար, ըստ բանախոսի՝ կան մի շարք այլ գործիքներ, որոնք պիտի կիրառվեն։

«Արդեն նշեցի, որ թեթև արդյունաբերության մեջ աճ կա և զարգացման մեծ պոտենցիալ, բայց  այստեղ էլ պետք է նաև ուշադրություն դարձնենք, որ մեր խնդիրներից մեկն այս ասպարեզում կայանում է նրանում, որ մենք, ցավոք սրտի, մեքենաշինություն չունենք, այդ ոլորտում շատ տխուր իրավիճակ է։

Այսքան տարի խոսում ենք «Նաիրիտ»-ի մասին, որ ունի ռեալ հնարավորություն զարգանալու, ապրանքի իրացման ռեալ շուկա կա, բայց շատ տարօրինակ է, որ այստեղ մենք ներդրում չենք անում և այս գործարանը չենք զարգացնում։  Սուրեն Կարայանն ասում է, որ 3000 աշխատատեղ է բացվել, եթե «Նաիրիտ»-ը աշխատեր, ապա այդքան մարդ միայն «Նաիրիտ»-ում կարող էր աշխատել։ Որպեսզի տնտեսությունը զարգանա Հայաստանում, կոնկրետ միջոցառումներ են պետք՝ սկսած հարկային, ներդրումային և դրսի շուկաներում ապրանքի իրացման մեջ պետության որոշակի դերակատարման հարցերը լուծելուց, իսկ մենք այսօր այդ պետություն-մասնավոր ընկերություն հարաբերությունները որպես գործիքակազմ, կարծում եմ, որ չենք զարգացնում, մեզանում շատ է դա թերանում։ Մենք կոմերցիոն բանկերում զգալի ավանդներ ունենք այսօր,  մոտ տրիլիոն  դրամի չափով ավանդ կա, այդ ավանդները, որպեսզի մենք կարողանանք ներգրավել տնտեսության մեջ, դարձնել բաժնետոմսեր, ուրեմն պետք է կարողանանք շահավետ աշխատող հեռանկարային տնտեսություններ ունենալ և դրանց մեջ այդ գումարները բերել և որպես ներդումներ դնել, բայց մենք այդպիսի տնտեսություններ չունենք, որոնք մի քանի հազար աշխատատեղ կարող են ապահովել։ Խնդիրը հենց դրա մեջ է, որ կարողանանք նաև գլոբալ ծրագրեր իրականացնենք, խոսքը վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցմանը, «Նաիրիտ»-ի վերագործարկմանը, Վանաձորի քիմպրոմին  և այլն, որ հենց սրանք իրացվող շուկա ունեն, բայց մենք չենք անում։

Այ սրանով պետք է զբաղվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, բայց մեզանում չկա արդյունաբերության նախարարություն հասկացողությունը, ու դրա համար էլ, քանի որ նախարարություն չկա, արդյունաբերությանը, արդյունաբերական քաղաքականությանը  վերաբերվում են այսպես՝ հայեցողական կարգով»,- ասաց նա։

 

Լուսանկարը՝  aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում