Բարձրորակ արբանյակային նկարահանումներ իրականացնող ամերիկյան Planet Labs ընկերությունը տեսանյութ է պատրաստել, որը ցուցադրում է Apple-ի նոր մասնաշենքի կառուցման գործընթացը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Business Insider կայքում:
Նշվում է, որ տեսանյութը հավաքվել է շինարարության սկզբից արված կադրերից, ինչի շնորհիվ կարելի է դիտել դրա ընթացքը և զարգացումը:
Հայտնի է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող մասնաշենքի շինարարությունը սկսվել է 2013 թվականին: