Բաքվում՝ Իսրայելի դեսպանատան առջև, բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի 30-ից ավելի մասնակիցներ ձերբակալվել են: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ցույցը կազմակերպել են Ադրբեջանի շիա հավատացյալները Ալ Քուդսի միջազգային օրվա առիթով: Մոտ 50 մարդ հավաքվել են դեսպանատան դիմաց և պահանջել ազատություն Քուդսի (Երուսաղեմի) համար:
Ալ Քուդսի միջազգային օրը նշվում է 1979-ից. այն հռչակել է Իրանում իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին: Օրը նշվում է լուսնային օրացույցով՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը: Այդ օրը Իրանում և այլ երկրներում հակաիսրայելական ցույցեր ու ակցիաներ են իրականացվում: