Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Խնդիրը ոչ թե արդարությունն է, այլ օրինականությունը. Ինչ մտածել Մոնումենտի դղյակների տերերի մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քաղաքական և հասարակական գործիչների բառապաշարում հաճախ է հանդիպում արդարություն բառը: Բայց դա, ինչպես հայտնի է, չափազանց հարաբերական կատեգորիա է: Իմ մեքենան միջին կարգի «Սուզուկի» է, հարևանիս մեքենան, ենթադրենք, «S» կարգի «Մերսեդես» է: Համարելով, որ ես իմ հարևանից ավելի լավ, ավելի տաղանդավոր, ավելի աշխատասեր մարդ եմ, ես կարող եմ դա անարդար համարել: (Կոնկրետ ինձ դա չի վերաբերում, ես նման հարցերով չեմ հետաքրքրվում, որովհետև կարծում եմ, որ որևէ մեկի հետ համեմատվելն ու «մրցելը» ժամանակի և նյարդերի զուր կորուստ է): Ճիշտ նույն ձւեով «07»-ի տերը կարող է մտածել իմ մասին:

Եթե որևէ մեկը տառապում է անարդարության զգացումից, ապա նրա հոգեկան վիճակը ծանր է՝ նա չի կարող անընդհատ չմտածել դրա մասին, չի կարող աշխատանքի վայրում լիովին դրսևորել իր ունակությունները, տուն վերադառնալիս չի վայելում ընտանիքի ջերմությունը, ընդհանրապես հաճույք չի ստանում կյանքից: Նա կարող է բողոքել խոհանոցում, ֆեյսբուքում կամ հանրահավաքում, բայց դրանից աշխարհն ավելի արդար չի դառնա:

Որովհետև շուկայական հարաբերությունների պայմաններում անխուսափելի է, որ մեկն ունենա «Մերսեդես», մյուսը՝ «Սուզուկի», իսկ երրորդը՝ «07»:

Խնդիրը, հետևաբար, արդարության մեջ չէ, որովհետև այդ իմաստով «արդարություն» երբեք չի հաստատվի: Երբ ես իջնում են Ազատության պողոտայի աջ կողմով և տեսնում եմ հայտնի դղյակները (որոնք, ի դեպ, ամեն տարի ավելանում են), ես չեմ մտածում արդարության մասին: Ես շատ ավելի վատ բան եմ մտածում, ենթադրում եմ, որ դրանց տերերը, հավանաբար, կատարել են ինչ-որ հանցագործություն, եթե նման տներ ունեն:

Բայց ոչ մեկս դեմ չի լինի չէ՞, եթե Հենրիխ Մխիթարյանն այդպիսի դղյակ ունենա: Ինչո՞ւ: Որովհետև նրա աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնի է, «սպիտակ» է, հարկվում է ըստ օրենքի:

Եվ եթե Մոնումենտի դղյակների տերերն ինձ ցույց տան փաստաթղթեր, թե ինչպես է, ասենք, իրենց 100 հազար «սպիտակ» դոլարը դարձել 1 մլն դոլար, իսկ մեկ միլիոնը դարձել 4 (դարձյան «սպիտակ»), ապա այդ մարդկանց նկատմամբ էլ ես ոչ մի կասկած չեմ ունենա:

Խնդիրը, հետևաբար, արդարությունը չէ, այլ թափանցիկությունը, հաշվետվողականությունը և, ի վերջո, օրինականությունը: Ես կարող եմ ցույց տալ բանկային փաստաթղթեր, թե երբ եմ ապառիկով ձեռք բերել իմ «Սուզուկին», որքան եմ ամեն ամիս մուծել, և երբ եմ վարկս փակել, քանի որ բանկային համակարգը, բարեբախտաբար, «սպիտակ» է:

Կարծում եմ՝ եկամուտների, ծախսերի և գույքի հայտարարագրումը պետք է լինի պետության ամենաառաջին քայլը: Եվ այն պետք է լինի համատարած»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում