Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի կոռուպցիայի վարկային «մտածողությունը»

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ԱՄՀ) որոշել է հատկացնել Հայաստանին 21.6 մլն դոլարի հերթական վարկը: Այս մասին ժամեր առաջ հաղորդել է ԱՄՀ մամլո ծառայությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում:

Վարկային ռեսուրսներն անհրաժեշտություն են թերևս զարգացող բոլոր երկրների համար, որոնց մի մասը արդյունավետ գործող ենթակառուցվածքներ է ստեղծել ու տնտեսության զարգացման հիմքեր է դրել հենց վարկերի շնորհիվ: Հայաստանի պարագայում գործել է միանգամայն այլ տրամաբանություն, որի հետևանքով վարկերը շատ հաճախ բացասական հետևանք են ունեցել:

Մեր երկրում հաստատվել է քրեաօլիգարխիկ ու կոռումպացված համակարգ, և չկա որևէ երաշխիք, որ ստացված վարկերն օգտագործվում են նպատակային: Հակառակը՝ հիմնավոր են թվում կասկածները, պնդումները, որ վարկերը դարձել են Հայաստանի կոռուպցիոն սխեմաների կարևոր բաղկացուցիչը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է վեց միլիարդ դոլարի սահմանագիծը, իսկ հասարակությունն ապրում է համատարած աղքատության մեջ, տնտեսությունը զուրկ է զարգացման որևէ ռեսուրսից:

Սակայն կա շատ ավելի խորքային, վտանգավոր մտայնություն, Հայաստանի վերնախավում ամրապնդված «ճշմարտություն», որը պարզապես խորտակում է երկրի զարգացման հեռանկարը: Դա վարկերի ստացման գայթակղությունն է և ներդրումային միջավայր ստեղծելու չկամությունը:

Այս իրավիճակում օտարերկրյա վարկերը կենսունակություն են հաղորդում քրեաօլիգարխիկ համակարգին, նրան ապահովում են «նոր շնչառությամբ»: Քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի ամրապնդումն, իր հերթին, հանգեցնում է մեր տնտեսության մեջ մոնոպոլ միտումների խորացմանը, մրցակցության բացառմանը, կոռուպցիայի և հովանավորչության արմատավորմանը:

Ավելորդ է ասել, որ այս վիճակն իդեալական է իշխանությունների ու աղետաբեր՝ հասարակության համար: Հեշտ վարկերը դարձել են զարգացման ռեսուրս ունեցող ներդրումների թշնամին: Քանի իշխանություններն ունեն «սնուցման» աղբյուր, նրանք չեն մտածելու կոռուպցիայի և մենաշնորհների դեմ իրական պայքար մղելու, ներդրումային միջավայրը բարելավելու մասին, եթե նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի շուրթերից մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հնչում է ութ միլիարդ դոլարի խիստ գրավիչ առաջարկությունը:

Նաև սա է Հայաստանի իշխանությունների և մեր երկրում ԵՄ պատվիրակության հարաբերությունների այսօրվա ճգնաժամի խորքային պատճառներից մեկը: Բրյուսելն, ըստ ամենայնի, ամենամեծ դասն է քաղել ապրիլի 2-ի ընտրություններից և այլևս չի ցանկանում մասնակցել Հայաստանի իշխանությունների համակարգային բարեփոխումների իմիտացիային կամ որ նույնն է՝ քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի ամրապնդմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում